Ողջույն / Եվրամիության պատվիրակության դերը

Հարգելի բարեկամ,

Սիրով ողջունում եմ ձեզ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքէջում: Հուսով եմ, կայքում կգտնեք օգտակար տեղեկություններ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և եվրոպական կառույցների մասին:

2011 թվականի դեկտեմբերին սկսելով դիվանագիտական առաքելությունս Հայաստանում` պարտավորվում եմ նպաստել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

2009 թվականի դետեմբերին ուժի մեջ մտավ Լիսաբոնի համաձայնագիրը իր հետ բերելով լուրջ կառուցվածքային փոփոխություններ ԵՄ գերատեսչություններում, որոնցից ամենանշանակալին Եվրոպական արտաքին գործողությունների գործակալության հիմնադրումն էր  2011 թվականի հունվարին: Ներկայումս, ԵՄ պատվիրակությունները ներկայացնում են Եվրոպական միությունը որպես ամբողջական կառույց: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը համագործակցում և բանակցում է հայաստանյան իշխանությունների հետ ԵՄ հարակից ձայնով ու մանդատով: Դրական զարգացում են ապրում ԵՄ - Հայաստան երկկողմ հարաբերությունները: ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի մեծ մասն արդեն հաղթահարված է, մինչդեռ խորը և խամապարփակ ազատ առևտրի գոտու, մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկելու են առաջիկայում: Պատվիրակության հիմնական դերն ու նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերություններ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, միջմարդկային աջակցելով Հայաստանի կառավարությանը բարեփոխումների ծրագրի իրականացման գործում: Ահավասիք, մեր նպատակն է շարունակել սերտ  համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ իշխանություների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, մամուլի, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Մեր ձգտում ենք իրականացնել  վերոնշյալ նպատակները առօրյա աշխատանքի և  գործընկերների հետ համագործակցության միջոցով:

Մեր պաշտոնական կայքէջը ԵՄ-Հայաստան հարաբերություններով հետքրքրված անհատներին հասանելի գործիքներից մեկն է, որը տրամադրում է լիարժեք տեղեկատվություն:

Հուսով ենք, որ կայքի հետ ծանոթությունը հաճելի կլինի Ձեզ, իսկ կայքում տեղադրված  տեղեկատվությունը` մատչելի: Անհրաժեշտ տեղակատվություն և խորհրդատվություն ստանալու համար դիմեք ԵՄ պատվիրակությանը:  Մեր անձնակզմը պատրաստ է աջակցելու և ուրախ կլինի ստանալ Ձեր արձագանքը: Ուրախ կլինենք նաև ստանալ Ձեր կարծիքն ու առաջարկները մեր ծառայությունը հնարավորինս բարելավելու և ձեր պահանջները հնարավորինս բավարարելու նպատակով:

Շնորհակալ եմ ցուցաբերած հետաքրքրության և մեր կայքն այցելելու համար:


Տրայան Հրիսթեա
Պատվիրակության ղեկավար