Մարդասիրական օգնություն
ECHO
Եվրոպական Միության կողմից ECHO-ին տրված մանդատն է[Regulation (CE) n° 1257/96] Եվրոպական Միությունից դուրս արտակարգ իրավիճակների աջակցություն եւ օգնություն ցուցաբերել բնական աղետներից կամ զինված հակամարտություններից տուժածներին:Օգնությունն ուղղակիորեն հասցեագրված է տուժածներին՝ նրանց ռասսայից, դավանաքից, կամ քաղաքական հայացքներից անկախ:
ECHO-ի աշխատանքն է ապրանքները եւ ծառայությունները հնարավորիս արագ աղետի գոտիներ հասցնելը: Ապրանքների թվին են պատկանում առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոշակի սննդամթերք, բժշկական պարագաներ, դեղամիջոցներ եւ վառելիք: Ծառայություններից են բժշկական թիմերը, ջրի զտման թիմերը եւ կազմակերպչական աջակցության անձնակազմը: Ապրանքներն ու ծառայությունները աղետի գոտիներ են հասնում ECHO-ի գործընկերների միջոցով:
1992 թվականից ի վեր, ECHO-ն ֆինանսավորել է մարդասիրական օգնությունն ավելի քան 82 երկրներում: ECHO-ի դրամաշնորհները հակացվում են արտակարգ իրավիճակների օգնությանը, պարենային օգնությանը եւ փախստականներին ու տեղահանվածներին ցուցաբերվող օգնությանը եւ տարեկան կազմում են ավելի քան 700 միլիոն եվրո:
ECHO-ն Հայաստանում
Ներկայումս Հայաստանում չկան ECHO ծրագրեր: 2003թ. կայացված որոշման համաձայն, գրասենյակն ավարտել է Հայաստանում իր աշխատանքները 2004թ.: Դրանից առաջ, ECHO-ն ֆինանսավորել է մի շարք մարդասիրական գործողություններ՝ աջակցելով ներքին տեղահանվածներին եւ գյուղացիներին երաշտի հետեւանքների վերացման համար օգնություն ցուցաբերելով:
Մարդասիրական օգնության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար տե°ս ECHO տարեկան հաշվետվությունները եւ եւ տարեկան ամփոփումները: