Ընդհանուր տեղեկատվություն
Ֆինանսական և տեխնիկական համագործակցության ԵՄ ծրագիրն օժանդակում է Հայաստանի բարեփոխումային հավակնոտ ծրագրին: Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվում են մեծաքանակ ծրագրեր: ԵՄ օժանդակությունը մասնավորապես կենտրոնացած է ժողովրդավարական զարգացման և լավ կառավարման, կանոնակարգային բարեփոխումների և վարչական ունակությունների հզորացման, միջուկային անվտանգության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման աջակցման վրա: ԵՄ ֆինանսավորումը հայաստանյան ծրագրերին կատարվում է դրամաշնորհների, պայմանագրերի և հետզհետե ավելացող բյուջետային աջակցության տեսքով: 2009թ. ապրիլին Հայաստանում տեղակայված ԵՄ բարձրակարգ խորհրդատվական խումբը հայաստանյան իշխանություններին ակտիվ օգնություն է ցուցաբերում երկրի բարեփոխումային ծրագրերն իրականացնելու գործում :
Ծրագրերի ցանկը կարևոր տեղեկատվություն է հաղորդում ԵՄ կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Մեջբերված օրինակները համառոտ նկարագրում են ծրագրերը` շեշտը դնելով հատկապես արդյունքների վրա: