Եվրոպական հարևանության քաղաքականություն

Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) սկզբնապես ուրվագծվել էր Մեծ Եվրոպայի մասին Հանձնաժողովի հաղորդագրության մեջ [197 ԿԲ]  2003թ. մարտին, որին հաջորդեց  2004թ. մայիսին հրապարակված՝ Եվրոպական հարևանության քաղաքականությանն առնչվող ավելի մանրամասն Ռազմավարությունը [289 ԿԲ] ։ Այս փաստաթղթում հստակորեն սահմանված է ԵՄ-ի՝ նշված երկրների հետ ավելի սերտորեն աշխատելու կարգը։ Իրականացման զեկույցի շրջանակում, 2006թ. դեկտեմբերին, ապա 2007թ. դեկտեմբերին Հանձնաժողովը հանդես եկավ նաև նշված քաղաքականության հետագա բարելավման ուղիների մասին առաջարկություններով։

ԵՄ-ը մեր հարևաններին առաջարկում է արտոնյալ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների (ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրենքի գերակայություն, արդար կառավարում, շուկայական տնտեսության սկզբունքների և կայուն զարգացման որդեգրում) փոխադարձ հանձնառության վրա։ ԵՀՔ-ն առաջարկում է խորացնել առկա հարաբերություններն ու հաստատել ավելի խորքային քաղաքական համագործակցություն և տնտեսական մերձեցում։ Այդ կարգի հարաբերությունների հավակնոտության աստիճանը կախված կլինի նրանից, թե որչափ արդյունավետ են ներդրվում այդ համընդհանուր արժեքները։ ԵՀՔ-ն տարանջատում է այս և ընդլայնման գործընթացները, սակայն չի կանխորոշում, թե հետագայում Եվրոպայի հարևանների հարաբերությունները ԵՄ-ի հետ ինչպես կարող են զարգանալ՝ ըստ Դաշնագրի դրույթների։  

Եվրոպական հարևանության քաղաքականությունն առնչվում է ԵՄ-ի անմիջական հարևաններին (ցամաքային կամ ծովային)՝ Ադրբեջանին, Ալժիրին, Բելառուսին, Եգիպտոսին, Թունիսին, Իսրայելին, Լիբանանին, Լիբիային, Հայաստանին, Հորդանանին,  Մարոկոյին, Մոլդովային, Պաղեստինի գրավյալ տարածքին, Սիրիային և Ուկրաինային։ Թեև Ռուսաստանը ևս ԵՄ-ի հարևանն է, մեր հարաբերություններն այս դեպքում զարգանում են թվով չորս «ընդհանուր ոլորտներին» վերաբերող Ռազմավարական գործընկերության միջոցով։