2009թ․ դեկտեմբերի 1-ից՝ Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ  մտելուց հետո, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը վերափոխվեց Եվրոպական միության պատվիրակության Հայաստանում, որի գործառույթն ընգրկում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր ոլորտները։ Եվրոպական միության՝ աշխարհում գործող 144 պատվիրակություններից  մեկն է Երևանում գործող պատվիրակությունը։    

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Դերը և պատասխանատվությունը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կարևոր դեր է կատարում Եվրոպական միությունը  Հայաստանում ներկայացնելու, ԵՄ արժեքները խթանելու, ինչպես նաև երկրում կապեր և գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների  տիրույթում ոլորտային քաղաքականության բոլոր ուղղությունների համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների, ինչպես նաև՝ մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության։ Նպատակաուղղված լինելով ապահովել Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների երկարաժամկետ հիմքը՝ 2021թ մարտի 1-ից ուժի մեջ մտավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխարինելով 1999թ․ ուժը կորցրած  Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։ 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մանդատը ներառում է հետևյալը՝  

  • Խթանել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև՝ պահպանելով կառավարական հաստատությունների հետ համագործակցության լայն տիրույթը, մեծացնելով ԵՄ-ի, ինչպես նաև  նրա կառույցների քաղաքական ուղղությունների, գործունեության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը։ 
  • Կազմակերպել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մշտադիտարկումը։
  • Աջակցել ՀԸԳՀ-ի իրականացմանը՝ Եվրոպական միության ֆինանսական գործիքների ներդրման միջոցով։ 

Մեր գրասենյակը

Եվրոպական միության պատվիրակության կառուցվածքը Հայաստանում

  • Պատվիրակության ղեկավար։   
  • Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժին։  
  • Համագործակցության բաժին։  
  • Ֆինանսա-պայմանագրային և աուդիտի բաժին։  
  • Վարչական բաժին։