Ադրբեջան. ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը ռազմական էսկալացիայի վերաբերյալ

Եվրոպական միությունը դատապարտում է շփման գծի երկայնքով և Ղարաբաղի մյուս վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։ ԵՄ-ը ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բախումները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկա ռազմական գործողությունները։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Այս ռազմական էսկալացիան պետք չէ որպես պատրվակ օգտագործել՝ ստիպելու տեղի բնակչությանը զանգվածային ելից իրականացնել։

Բռնությունը պետք է դադարեցնել, որպեսզի ստեղծվի խաղաղության, ինչպես նաև կարգավորմանն ուղղված բանակցությունների համար բարենպաստ միջավայր։ Հարկավոր է  ապահովել բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունն՝ աշխատելու բանակցված արդյունքի ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում  է երկխոսությանն աջակցելու ուղղությամբ իր լիարժեք ներգրավվածությունը: