Ադրբեջան. Մամուլի խոսնակի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղից մարդկանց տեղահանման վերաբերյալ
Ներկայում տեղի է ունենում Ղարաբաղի հայերը «զանգվածային գաղթ»՝ որպես Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 20-ին իրականացված ռազմական գործողությունների, ինչպես Լաչինի միջանցքի վերջին ամիսների շրջափակման հետևանք։ Մարդիկ փախչում են Լեռնային Ղարաբաղի իրենց տներից և ապաստան գտնում Հայաստանում:
Հրատապ է շարունակական և անխափան մարդասիրական օգնության հասանելիություն ապահովել նրանց համար, ովքեր դեռևս Ղարաբաղում են կարիքի մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր դուրս են եկել:
Եվրոպական միությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքներին, որն աջակցում է վիրավորների, ինչպես նաև բուժառու անձանց հրատապ տարհանումը և տեղում տրամադրում անհետաձգելի օգնության:
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրո մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրելու մասին՝ աջակցելու Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց օգնության հարցում, ինչպես նաև օգնելու նրանց, ովքեր խոցելի իրավիճակում են հայտնվել Ղարաբաղի ներսում։
Եվրոպական միությունը և ԵՄ անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերել: Ադրբեջանը պատասխանատու է ապահովել ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ իրենց տներում արժանապատիվ և առանց վախի ապրելու նրանց իրավունքը, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձի իրավունքը:
Էական է, որ առաջիկա հաջորդող օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք: Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից համապատասխան հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը: Եվրոպական միությունը կշարունակի ուշադրությամբ հետևել գետնի վրա տեղի ունեցող զարգացումներին: