Բարի գալուստ «Հորիզոն Եվրոպա» տեղեկատվական միջոցառմանը

11.09.2025

Ուրախ ենք հրավիրել ձեզ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա 2025թ․ հոկտեմբերի 22-ին Երևանում, Հայաստան։

«Հորիզոն Եվրոպա» տեղեկատվական միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է «Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոն» հիմնադրամի (ԳՆԳԱԿ)՝ «Հորիզոն Եվրոպա» հայաստանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հետ սերտ համագործակցությամբ։

Բարձր մակարդակի այս միջոցառումը կընդգծի Հայաստանի աճող ներգրավվածությունը եվրոպական հետազոտական տարածքում և նրա ակտիվ մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ գիտության և նորարարության ոլորտում Եվրոպական միության առաջատար նախաձեռնությանը։ 

Միջոցառման ընթացքում կներկայացվեն համագործակցության ընթացիկ հնարավորություններն ու հաջողված պատմությունները, ինչպես նաև հայ գիտնականների և նորարարների համար Եվրոպական միության հետազոտական և նորարարական բացառիկ նախագծերում մասնակցելու հնարավորությունները։ Կկազմակերպվի նաև առանձին հատուկ նստաշրջան երրորդ բաղադրիչի՝ «Նորարարական Եվրոպա»-ի վերաբերյալ։

«Հորիզոն Եվրոպա» 

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը (2021–2027) ԵՄ-ի ֆինանսավորման հիմնական ծրագիրն է գիտության և նորարարության ոլորտում։ Ավելի քան 95 միլիարդ եվրո բյուջեով ծրագիրն ուղղված է կլիմայական փոփոխությունների հաղթահարմանը, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, ինչպես նաև՝ ԵՄ մրցունակության և աճի խթանմանը։ 

Ծրագիրը նպաստում է միջսահմանային համագործակցությանը և աջակցում է գիտնականներին ու նորարարներին իրենց կարիերայի բոլոր փուլերում։ 2022 թվականին Հայաստանը դարձել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի լիարժեք անդամ, ինչը հնարավորություն է տալիս հայկական հաստատություններին ամբողջությամբ օգտվել ԵՄ ֆինանսավորումից և ղեկավարել կամ մասնակցել եվրոպական հետազոտական ու նորարարական նախագծերին։ Սա կարևոր ու դրական քայլ էր ԵՄ–Հայաստան գիտահետազոտական և նորարարական համագործակցության շարունակականության համար։ 

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի մեկնարկից ի վեր հայկական կազմակերպություններն ապահովել են շուրջ 8 միլիոն եվրոյի ֆինանսավորում (2025թ․ հունիսի դրությամբ)՝ տարբեր թեմատիկ կլաստերներում գրանցելով նորանոր հաջողություններ։ 

 

Ինչո՞ւ մասնակցել

  • Բացահայտել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները, որոնք հասանելի են  հայկական կազմակերպությունների և գիտնականների համար;

  • Ուսումնասիրել հայ մասնակիցների հաջողված փորձը «Հորիզոն Եվրոպա» նախագծերում;

  • Ստանալ պատկերացում եվրոպական հետազոտական տարածքի և ինտեգրման գործընթացների մասին; 

  • Ծանոթանալ երրորդ բաղադրիչին՝ «Նորարարական Եվրոպա»-ին և դրա առաջարկած հնարավորություններին՝ հայկական ՓՄՁ-ների և ստարտափների համար;

  • Կապ հաստատել Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների և հայկական նորարարական համայնքի մասնակիցների հետ։ 

Գրանցվեք և հետևեք թարմացումներին։

Ուրախ կլինենք տեսնել ձեզ ԵՄ–Հայաստան գիտահետազոտական և նորարարական համագործակցությանը նվիրված այս կարևոր միջոցառմանը։ 

-
09:30 am - 04:30 pm
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ), Մարշալ Բաղրամյանի պողոտա 24, Երևան 0019, ՀՀ, Հանդիսությունների սրահ, 1-ին հարկ
How to join?

Առցանց գրանցման համար՝ https://horizoneurope-infoevent.sci.am/