ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձն Ամանորին ընդառաջ
Հարգելի բարեկամներ,
Շուտով հրաժեշտ ենք տալու 2025 թվականին: Այս տոնական օրերին մեր միտքը դառնում է դեպի ամենակարևորը՝ ընտանիքը, հույսը, առողջությունը, անվտանգությունն ու խաղաղությունը:
Եվրոպական միությունը Հայաստանի հուսալի գործընկերն է: Մեր գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներն են. Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները. Դրանք օգնում են արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիների համար:
2025 թվականին մենք խորացրել ենք մեր գործընկերությունը:
2026-ին մենք շարունակելու ենք լինել Հայաստանի կողքին; Հայաստանի ինքնիշխանության և դիմակայունության համար:
Ես տեսնում եմ հայ ժողովրդի ձգտումը դեպի ավելի բարեկեցիկ, ապահով և անվտանգ ապագա։ Մենք ձեզ հետ ենք այս ճանապարհին։
Թող նոր տարին բերի խաղաղություն, բարեկեցություն, լույս և ամրություն բոլորին:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։
Դիտել ուղերձն այստեղ: