Իդեաթոն-մրցույթ Եվրոպական միության աջակցությամբ

04.12.2019

Իդեաթոն-մրցույթ Եվրոպական միության աջակցությամբ

Նոյեմբերի 20-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի մեկնարկին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառումը հարթակ ծառայեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից 13-17 տարեկան 150 երեխաների համար իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Երեխաները մշակեցին երեսուն նախագիծ. հաղթող ճանաչվեցին երեքը՝ յուրաքանչյուր մարզից մեկը:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/367XSNl