ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույք՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով։
Գույքը պետք է լինի Եվրոպական միության կողմից սահմանված պահանջներին, մասնավորպես՝ շինարարության որակին, տարածքին, անվտանգությանը և գտնման վայրին համապատասխանող առանձնատուն կամ բնակարան։ Առանձնատան ընդհանուր մակերեսը պետք է լինի առավելագույնը 600քմ մետր, այն պետք է ունենա ցանկապատ, ապահովված լինի առնվազն մեկ մեքենայի համար նախատեսված անվտանգ կայանատեղիով և հագեցած լինի բավարար արդյունավետության օդորակման և ջեռուցման համակարգերով:
Գույքը պետք է գտնվի Երևան քաղաքում՝ կենտրոնում կամ անմիջական հարևանությամբ, հեշտ հասանելի վայրում, որը համապատասխանում է դիվանագիտական առաքելության ներկայացուցչության և տեսանելիության կարևոր պահանջներին:
Ակնկալվող կեցավայրը պետք է ունենա ընդունելությունների համար առանձնացված տարածք, ինչպես նաև առանձին մասնավոր հատված:
Ընդունելությունների համար նախատեսված տարածում պետք է լինի նախասրահ և բավարար տարածք՝ նվազագույնը 50 հյուրի մասնակցությամբ պաշտոնական ընդունելություններ հյուրընկալելու համար, ինչպես նաև նվազագույնը 14 հոգու համար նախատեսված ճաշասենյակ, որտեղից կլինի ուղիղ մուտք դեպի խոհանոց (խոհանոցը պետք է պատով առանձնացված լինի ընդունելության տարածքից), ինչպես նաև հյուրերի համար նախատեսված սանհանգույցներ։
Մասնավոր հատվածը պետք է լինի առանձին, հնարավորության դեպքում ունենա ընդունելության տարածքից առանձնացված մուտք, առնվազն երեք կամ չորս ննջասենյակ՝ համապատասխանաբար բավարար քանակի սանհանգույցներով:
Հնարավոր կեցավայրի շենքը պետք է կառուցված լինի բոլոր տեղական շինարարական նորմերին և կանոնակարգերին համապատասխան, մասնավորապես՝ աշխատանքային առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, հրդեհների կանխարգելման և սեյսմակայունության շինարարական կանոններին: Համապատասխանությունը ԵՄ չափանիշներին կամ այլ միջազգային չափանիշներին կդիտվի որպես արժեքավոր առավելություն: Կահավորման և հարդարման ընդհանուր որակը, ինչպես նաև տեխնիկական և մեխանիկական սարքավորումները և դրանց տեղադրումը պետք է իրականացված լինի ԵՄ կամ միջազգային չափանիշներին համապատասխան:
Նախընտրելի է, որպեսզի կեցավայրը բնակեցման համար հասանելի լինի 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ:
Եվրոպական միությունը ցանկանում է կնքել երկարաժամկետ համաձայնագիր՝ նվազագույնը 10 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման և/կամ նույնիսկ գնման հնարավորությամբ:
Ներկայացված հայտերում պետք է ներառվեն հետևյալ մանրամասները․
- Լոտի և/կամ առկա շենքի ամբողջական նկարագրությունը՝ նկարներով
- Մակերեսի աղյուսակներ՝ քառակուսի մետրով
- Տեղեկություններ վարձակալության և վաճառքի պայմանների մասին, ներառյալ՝ մեկ քառակուսի մետրի վարձակալության արժեքը:
Առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ եղանակով․
ա) փոստով կամ սուրհանդակով՝ ստորև նշված հասցեով՝ ոչ ուշ, քան 2023 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ:
Հասցե՝ Ֆրիկի 21, 0002, Երևան
կամ,
բ) էլեկտրոնային փոստով՝ Delegation-Armenia-HoA@eeas.europa.eu հասցեով՝ ոչ ուշ, քան 2023 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ:
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱԿՆԱՐԿ
Հասցե՝ Ֆրիկի 21, 0002, Երևան