Նախագահ Շառլ Միշելի շեշտադրումները՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հանդիպումից հետո
Մենք՝ նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ շատ լավ հանդիպում ունեցանք։
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել էինք մայիսին Բրյուսելում՝ կապուղիներ, անվտանգություն և իրավունքներ, սահմանազատում, խաղաղության պայմանագիր: Հանդիպումը լավ նախապատրաստական հենք է հաջորդ՝ հուլիսի 21-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման համար։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող բոլոր դրական ջանքերին։ Ես հայտարարել եմ նաև, որ մտադիր եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին կրկին հրավիրել հանդիպման՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։ Դա նշանակում է, որ ԵՄ կողմից մենք կանենք ամեն ինչ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի մեծ առաջընթաց ապահովելու գործում օգնելու և աջակցություն ցուցաբերելու։