Նշվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-ամյակը

17.12.2019

Նշվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-ամյակը

ԵՄ ողջունում է բարեփոխումների և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը: Նոյեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս` ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման 2-ամյակի կապակցությամբ: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ովքեր Հայաստանում էին աշխատանքային այցով և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Մամուլի ասուլիսին հաջորդեց «Ուժեղ ենք միասին» խորագրով նորաձևության ներառական ցուցադրությունը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/34oXrwz