Ապատեղեկատվական հայտարարություններ Արևելյան գործընկերության մասին
2009 թվականին մեկնարկած Արևելյան գործընկերության (ԱլԳ) նպատակն է խորացնել և
ամրապնդել հարաբերությունները Եվրամիության (ԵՄ), նրա անդամ պետությունների և նրա
արևելյան վեց հարևանների միջև՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա
և Ուկրաինա։
Արևելյան գործընկերությունը և նրա անդամ պետությունները ապատեղեկատվական
քարոզարշավների թիրախ են դառնում, որոնք քաղաքացիներին զրկում են այս
նախաձեռնության և դրա առավելությունների մասին հստակ և հավաստի տեղեկատվությունից։
Առավել տարածված ապատեղեկատվական հայտարարությունները վախ են տարածում
և փորձում են Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիներին համոզել, որ իրենց
որոշումներում իրենք ընտրության հնարավորություն չունեն։
Տես նաեւ