Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում․ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ժամանմանը հետևել է մամուլի հայտարարություն
Շատ հաճելի է գտնվել այստեղ՝ Երևանում։
Այսօր այստեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։ Եվրոպան միայն աշխարհագրություն չէ․ այն արժեքների և սկզբունքների մասին է։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ուրախ ենք այսօր այստեղ ողջունել Կանադային՝ քննարկելու մեր առջև ծառացած հարցերը։
Եվ, իհարկե, այստեղ՝ Երևանում անցկացվող գագաթնաժողովը ևս մեկ անգամ ընդգծում է Կովկասի կարևորությունը, հատկապես ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ նաև Իրանում պատերազմ է ընթանում։ Մենք խոսում ենք ինչպես կապակցվածության, այնպես էլ այն սպառնալիքների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդման մասին, որոնց բախվում ենք։
Հարց ու պատասխան
Հ. Եվրոպան այժմ գտնվում է Միացյալ Նահանգների կողմից զգալի ճնշման տակ՝ լինի դա մաքսատուրքերի, թե ԱՄՆ զորքերի հնարավոր դուրսբերման վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։
Պ. Եվրոպայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին քննարկումները շարունակվում են արդեն երկար ժամանակ։ Սակայն, իհարկե, այս հայտարարության ժամանակը որոշակիորեն անակնկալ էր։ Կարծում եմ՝ սա հստակ ցույց է տալիս, որ մենք պետք է էապես ուժեղացնենք ՆԱՏՕ-ում եվրոպական բաղադրիչը և ավելին անենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ ամերիկյան զորքերը Եվրոպայում տեղակայված են ոչ միայն եվրոպական, այլև ԱՄՆ շահերը պաշտպանելու համար։
Հ. Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Նախագահ Թրամփը նպատակ ունի, օրինակ, վերջին գործողություններով հատուկ «պատժել» կանցլեր Մերցին։
Պ. Ես չեմ կարող գնահատել Նախագահ Թրամփի մտադրությունները․ նա ինքը պետք բացատրի իր գործողությունները։
Հ. [լսելի չէ]
Պ. Այո՛, հայ ժողովուրդը կայացնում է իր որոշումները։ Հայաստանում արդեն մեկ ամսից ընտրություններ են։ Եվրոպական հեռանկարը ևս քննարկման առարկա է, սակայն, ի վերջո, որոշումը Հայաստանի քաղաքացիներինն է։
Հ. Խոսելով կապակցվածության մասին՝ այս աշխարհաքաղաքական իրավիճակում որքանո՞վ է կարևոր Միջին միջանցքը, ներառյալ նաև [լսելի չէ] Վրաստանի դերը։
Պ. Միջին միջանցքը չափազանց կարևոր է։ Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, ցույց է տալիս, որ բոլորը փորձում են դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները և նվազեցնել այն ռիսկերը, որոնք առաջանում են, երբ մեկ երթուղի փակվում է։ Այդ պատճառով կապակցվածությունն ու նման միջանցքները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Իհարկե, անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե ինչ կարող ենք անել այս ուղղությամբ և ովքեր են մեր գործընկերները։
Տեսանյութի հղումը՝ https://audiovisual.ec.europa.eu/media/video/I-288702
Link to the video: https://audiovisual.ec.europa.eu/media/video/I-288702