Page language:
Armenian

ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ խոսնակի հայտարարությունը  

14.01.2022

ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ խոսնակի հայտարարությունը  

ԵՄ-ը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու  երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և, այդ նպատակով, հատուկ բանագնացների  նշանակումը։ Այս ուրբաթ, հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր. Եվրոպական միությունը հորդորում է Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։

Հարաբերությունների կարգավորմանն  ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ լուր կավետի տարածաշրաջանային կայունության,  հաշտեցման հեռանկարների ստեղծման և տնտեսական զարգացման վերաբերյալ։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային կարևորություն է նարկայացնում ԵՄ-ի համար՝ երկու երկրների հետ ներգրավման    տեսանկյունից։ 2014 թ․-ից ի վեր ԵՄ-ը կողմից տրամադրվել է  ավելի քան 4․5 մլն եվրո աջակցություն ծրագրերին, որոնց նպատակն էր հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը։ ԵՄ-ը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել  հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին։

Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53
Paloma Hall Caballero
Press Officer for Foreign Affairs and Security Policy
+32 (0)2 296 85 60
+32 (0)460 76 85 60