Հայաստան/Ադրբեջան․ ԵԱԳԾ խոսնակի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների վերաբերյալ
Եվրոպական միությունը լուրջ անհանգստությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։
ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան՝ միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Ազատ և անվտանգ տեղաշարժի սահմանափակումներն էական պատուհաս են տեղի բնակչության համար և՝ առաջացնում են հումանիտար բնույթի անհանգստություն։
Մյուս բոլոր մտահոգիչ հարցերը պետք է իրենց լուծումները գտնեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։
ԵՄ-ը վերստին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։