Հայաստան/Ադրբեջան․ ԵՄ բարձր ներկայացուցչի/փոխնախագահի հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ

14.03.2025 EEAS Press Team

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ կողմերի հայտարարությունները։

Մենք բարձր ենք գնահատում վերջին տարիներին այս ուղղությամբ երկու կողմերի համառ աշխատանքը՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղի հարթելով համաձայնագրի տեքստի վերջնականացման համար։

Այս հայտարարությունները վճռորոշ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Կարևոր է պահպանել այս դրական դինամիկան և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ ցուցաբերելով նույնպիսի հեռահար և փոխզիջումային մոտեցում՝ երկուստեք։

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական ներուժ, եթե կողմերը դիմեն դրա համար։

Anitta Hipper
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0) 2 298 56 91
+32 (0) 460 76 14 21
Pedro FONSECA MONIZ
Press Officer for Foreign Affairs and Security Policy
+32 (0)2 291 38 76
+32 (0)460 76 14 96