Հայաստան/Ադրբեջան. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելություն է ծավալվում
Հայաստանի կողմից ներկայացված դիմումին հետամուտ՝ այսօր Երևան է ժամանել ԵՄ Տեխնիկական գնահատման առաքելությունը։ Սույն առաքելության խնդիրն է նախապատրաստել պայմաններ ընթացիկ ամսվա վերջին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդության ծավալման համար՝ համաձայն հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի Նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի միջև քառակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության։
Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում կքննարկվի ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի՝ դիտորդական առաքելության ծավալման վերաբերյալ ներկայացված առաջարկը, որի առաջնային նպատակն է նպաստել կայունությանն ու վստահության ամրապնդմանը և աջակցել սահմանային հանձնաժողովների կողմից երկկողմ սահմանի երկայնքով անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: