Հայաստան-Ադրբեջան․ Սահմանային հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը

03.11.2022 EEAS Press Team

Եվրոպական միությունն այսօր Բրյուսելում հյուրընկալել է Ադրբեջանի ու Հայաստանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը և ողջունել է մասնակիցներին։

Այս հանդիպումը հաջորդում է բրյուսելյան եռակողմ հանդիպումներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։

ԵՄ-ն բարձր է գնահատում այն կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և ողջունում է սահմանների հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև անվտանգային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու կողմերի պատրաստակամությունը։