Հայաստան, Ադրբեջան. ԵՄ մամլո խոսնակի հայտարարությունը մարտերի վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ
ԵՄ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բռնության վերաբերյալ, որոնք, ցավոք, հանգեցրել են մարդկային կորուստների։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իրավիճակի զարգացումները քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում՝ հորդորելով անհապաղ թուլացնել լարվածությունը և լիարժեք պահպանել հրադադարը։
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել տեղում, հետ քաշել իրենց ռազմական ուժերը և հարգել երկու եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման, ներառյալ՝ սահմանների սահմանագծման ուղղությամբ։
ԵՄ-ն պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունը. ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և նպաստել՝ կառուցելու Հարավային Կովկաս, որը կլինի ապահով, կայուն, բարգավաճ և խաղաղ՝ ի շահ այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: