Հարավային Կովկաս․ Ավստրիայի, Լիտվայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի կողմից լիազորված այցը տարածաշրջան    

23.06.2021

Հարավային Կովկաս․ Ավստրիայի, Լիտվայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի կողմից լիազորված այցը տարածաշրջան    

Հունիսի-25-ից 26-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորության շրջանակներում Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։

Բարձր ներկայացուցչի անունից իրականացվելիք այցի նպատակն է ընդգծել ԵՄ-ն համար այս երկրների հետ երկկողմ հարաբերությունների, հարավկովկասյան տարածաշրջանի և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակի կարևորությունը։ Այցի միջոցով ԵՄ-ն ընդգծում է հարավկովկասյան երկների միջև և  նրանց հետ, այդ թվում՝ ԱլԳ շրջանակում առկա հնարավորությունների միջոցով ընդլայնված համագործակցությանն աջակցելու իր պատրաստակամությունը։   Հատևելով ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ-պաշտոնական հանդիպման ընթացքում ԵՄ ԱԳ նախարարների մակարդակում  ԱլԳ հարևանության տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ քննարկմանը, այս այցի նպատակն է ընդգծել հակամարտությունների կայուն և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը խթանելու և ակտիվ աջակցելու ԵՄ վճռականությունը։

Նախարարները կհանդիպեն՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,  Երևանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ։ Այցի նպատակն է նաև փոխանցել երեք երկրներին ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի դեկտեմբերին:

Այցի ավարտին տեղի կունենա նախարարների մամլո ասուլիս․  այն կանցկացվի Թբլիսիում ԵՄ պատվիրակության տարածքում ս․թ․ հունիսի 26-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Կենտրոնական եվրոպական ժամանակով 13:00-ին):

Նախարարներին կուղեկցի Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այս այցի վերաբերյալ զեկույցը  նախարարների կողմից կներկայացվի ս․թ հուլիսին նախատեսված ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։

Այցի տեսաձայնային լուսաբանումն իրականացվում է Եվրոպական միության  համապատասխանաբար Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործող պատվիրակությունների կողմից:

Հավելյալ տեղեկատվության համար.

Հայաստանում ԵՄ պատվիրակության կայք

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության կայք

Վրաստանում ԵՄ պատվիրակության կայք

 

     

Nabila Massrali
Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0) 2 29 88093
+32 (0) 460 79 52 44
Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53