THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական միության «Էներգախնայողության օրերը Հայաստանում» նախաձեռնությունը ներկայացնում է սերտ համագործակցությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի զարգացման ոլորտում

26.09.2016
Teaser

Եվրոպական միության «Էներգախնայողության օրերը Հայաստանում» նախաձեռնությունը ներկայացնում է սերտ համագործակցությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի զարգացման ոլորտում

Main Image
Text

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի էներգիայի կայուն զարգացման, վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգետիկ անվտանգության ներուժի խթանմանն ուղղված ջանքերը: Վերջին տարիների ընթացքում Եվրոպական միությունը, ինստիտուցիոնալ գործընկերների ու ՀՀ կառավարության հետ համատեղ, համայնքային ու պետական մակարդակով աջակցել է մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացմանը: Նպատակն է  օժանդակել Հայաստանի համայնքներին քայլեր ձեռնարկել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավման ուղղությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը նպատակ ունի բազմազան դարձնել երկրի էներգետիկ ռեսուրսները և նվազեցնել կախվածությունը ներկրվող էներգիայից:

ԵՄ-ն աջակցում է վերականգնվող էներգիայի, էներգետիկ անվտանգության և արդյունավետության խթանման նպատակով իրականացվող բարեփոխումների իրագործմանը՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների: Հայաստանում Եվրոպական միության էներգախնայողության օրերի շրջանակում սեպտեմբերի 26-ից 29-ը տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները ներկայացնելու նպատակով, որոնք նպաստում են Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի լուծումների վերաբերյալ քաղաքականության և գործընթացների մշակմանը:

Միջոցառումներն անցկացվում են Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ)  պատվիրակության, գործընկեր հաստատությունների ու ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի EU4Energy նախաձեռնության ներքո: Միջոցառումները հնարավորություն են ընձեռում քաղաքացիներին ու շահակից այլ կողմերին ծանոթանալ և օբյեկտիվ կերպով տեղեկանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և դրանց իրականացման արդյունքում արձանագրվող դրական փոփոխությունների մասին:

Քառօրյա նախաձեռնության շրջանակում տեղի կունենան քննարկումներ բազմաբնակարան շենքերում էներգիայի արդյունավետ օգտագործման, քաղաքային բնակավայրերում էներգախնայողության ոլորտի ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով: Տեղի կունենա նաև էներգաարդյունավետության քաղաքականության ու բիզնես ոլորտի համար ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ համապարփակ քննարկումներ, ինչպես նաև քննարկումներ դպրոցականների հետ՝ փոխանցելով նրանց էներգախնայողության վերաբերյալ արժեքավոր խորհուրդներ: Այս միջոցառումները ընդգրկուն հարթակ են Հայաստանի վերականգնվող էներգիայի ու էներգաարդյունավետության ոլորտներում հետագա քննարկումների ու գործնական քայլերի համար:

«Էներգաարդյունավետությունը Եվրոպական միության էներգետիկ անվտանգության քաղաքականության առանցքն է: Կարծում ենք՝ մենք կարող ենք օգնել Հայաստանին՝ որպես ԵՄ ընտանիքի անդամ, ավելի անկախ լինել էներգիայի ոլորտում: Եվրոպական միությունը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը էներգետիկ ոլորտում մի շարք այլ ծրագրերի միջոցով», նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանում Եվրոպական միության էներգաարդյունավետության օրերի կապակցությամբ:  

Եվրոպական միությունը երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով:

Հայաստանի համար կարևորագույն զարգացում էր 2016թ.-ի մարտին Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությանը (E5P) միանալը: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համաձայնագրի ստորագրումը՝ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ, հնարավորություն կտա Հայաստանին օգտվել 20 մլն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներից: Վերջիններս նախատեսված են քաղաքային բնակավայրերում էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված այնպիսի առաջնահերթ ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնումը, պինդ թափոնների կառավարումը, փողոցային լուսավորությունը և հանրային շենքերի ջերմամեկուսացումը: Ծրագիրը կնպաստի էներգախնայողությանը, ածխածնի երկօքսիդի (CO2) և ջերմոցային գազերի այլ արտանետումների նվազեցմանը:

Հայաստանում էներգիայի ոլորտում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին

Եվրոպական միությունը զարգացման ամենամեծ դոնորն է Հայաստանում:  2007-2013թթ.-ին Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցությունը կազմել է 281.5 մլն եվրո: 2014-2017թթ-ի աջակցությունը տատանվում է նվազագույնը 140 մլն եվրոյի և առավելագույնը 170 մլն եվրոյի միջև:

ԵՄ ֆինանսավորմամբ արդեն իրականացվում են լայնամասշտաբ ծրագրեր՝ Հայաստանում էներգետիկ արդյունավետության ու անվտանգության ներուժը խթանելու նպատակով:

«Աջակցություն բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգմանը» ծրագիրը, որը մշակվել է Ֆրանսիայի զարգացման գործակալության և իրականացվել Ազգային հիփոթեքային ընկերության կողմից, նպատակ ունի նպաստել բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգմանը հիմնականում գյուղական և երկրորդական քաղաքների ցածր և միջին եկամուտ ունեցող բնակիչների համար: Ծրագիրը խրախուսում է բանկերին ավելի փոքր վարկեր տրամադրել: Ակնկալվում է, որ ծրագրից կօգտնվի 3,000 ընտանիք:

Կենսական ռազմավարական նշանակությամբ մեկ այլ մեծամասշտաբ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանական Զարգացման Բանկի (KfW) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային էներգիայի փոխանակման կամրջի կառուցում էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային:

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից, կոչված է զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերում: 2018թ-ի վերջում   45 բազմաբնակարան շենքերում կներդրվեն էներգաարդյունավետ միջոցներ, կտեղադրվեն 145 ֆոտոգալվանային արևային մարտկոցներ լուսավորության համակարգի բարելավման նպատակով:

Էներգոկրեդիտ ծրագիրը, որն իրականացվում է Վերակառուցման և զ արգացման Եվրոպական բ անկ ի (ՎԶԵԲ) կողմից Եվրոպական միության և Ավստրիայի ֆինանսների նախարարության ֆինանսավորմամբ, օգնում է անհատներին և բիզնեսներին էներգախնայողության  և էներգաարդյունավետ ներդրումների ֆինանսավորման համապատասխան միջոցներ գտնել: ԵՄ հարևանության ներդրումային գործիքն առաջարկում է 10 կամ 15% քեշբեք հաջողված նախագծերի շրջանակում էներգիայի արդյունավետության միջոցների ներդրման դիմաց: Ավստրիայի ֆինանսների  նախարարության օժանդակությամբ տրամադրվում է փորձագիտական խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն տեղացի և միջազգային փորձագետների կողմից:

Հավելյալ տեղեկատվության համար դիմել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանին:

Post category
News stories
Editorial sections
Armenia