THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

«ԵՄ-ն նորարարության համար» նոր նախաձեռնությամբ՝ ԵՄ և Արեւելյան գործընկերության երկրները խորացնում են համագործակցությունը նորարարության ոլորտի ուղղությամբ

17.11.2016
Teaser

Հանձնակատարներ Յոհանես Հաանը, Կառլոս Մոեդասը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժ.Ք. Բելիարը Երևանում հայտարարեցին «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին

Text

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը, Հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կառլոս Մոեդասը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Երևանում նոյեմբերի 17-ին  Արեւելյան գործընկերության երկրների իրենց գործընկերների հետ միասին հայտարարեցին «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին:

«ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը տեղի ունեցավ Հայաստանում ընթացող Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ութերորդ հանդիպման ժամանակ. Արևելյան գործընկերության անդամ պետությունների  նախարարները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քննարկեցին Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետագա զարգացումները, ինչպես նաև համագործակցության հիմնական ոլորտներին վերաբերող հարցեր:

 

Հանձնակատար Մոեդասը նշեց. «Նորարարությունը կարևոր է մրցունակության և գլոբալ մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխությանը կամ կայուն զարգացմանն առնչվող հարցերին լուծում տալու համար: «ԵՄ-ն նորարարության համար» մեր նոր նախաձեռնությունը կհզորացնի Արևելյան գործընկերների նորարարական կարողությունները: Այն խթան կհանդիսանա նորարարական գաղափարների համար, կօժանդակի դեպի շուկա իրենց ճանապարհի ընթացքում՝ միևնույն ժամանակ մոտեցնելով ԵՄ-ում առկա գիտելիքին և կապերին:»

 

Հանձնակատար Հաանը նշեց, «Հետազոտությունների և նորարարության քաղաքականության մշակումն ու իրականացումը չափազանց կարևոր են մրցունակության բարելավման, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման համար: Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Արևելյան գործընկերության երկրների ջանքերին՝ զարգացնելու իրենց գիտական և նորարարական ներուժը, ինչպես նաև հավասարվելու և ինտեգրվելու հետազոտական և նորարարական ընդհանուր առաջնահերթություններին համատեղ ծրագրերի միջոցով ինչպիսին է Հորիզոն 2020:»

«ԵՄ-ն նորարարության համար» նոր նախաձեռնության նպատակն է միավորել ԵՄ գործողությունները՝ աջակցելու ԱլԳ երկրների նորարարության կարողությունների  զարգացման համար, մասնավորապես այն ձեռնարկների, որոնք ֆինանսավորվում են Հորիզոն 2020 կամ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով:

Հանձնակատարների և ԱլԳ վեց պետությունների հետազոտությունների և նորարարության հարցերով զբաղվող նախարարների միջև մանրամասն քննարկումներ եղան այդ ոլորտներում համագործակցության ընդհանուր մարտահրավերների և պատշաճ արձագանքման շուրջ:  Նախարարները նաև անդրադարձան ԱլԳ և ԵՄ հետազոտությունների և նորարարության համակարգերի ավելի սերտ ինտեգրման հնարավորություններին և ԱլԳ պետությունների հետ և միմյանց միջև համագործակցության խթանմանը վերաբերող հարցերին: Այս ուղղությամբ առաջ շարժվելը ղեկավար մարմիններին, բիզնեսներին, մասնագետներին, ուսանողներին և հետազոտողներին կտրամադրի տեղաշարժի նոր հնարավորություններ և ի թիվս այլոց՝ կխթանի հետազոտող – արդյունաբերող գործընկերությունը:

ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան անդրադառնալ անցյալ տարի Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցված համագործակցության հիմնական ոլորտներում գրանցված առաջընթացին: Քննարկվեցին Եվրոպական հարևանության թարմացված քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր. 2017թ. նոյեմբերին սպասվող ԱլԳ հաջորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մասնակիցները նաև մտքեր փոխանակվեցին ԱլԳ արդյունավետության բարձրացման հնարավորությունների մասին: Նախարարները խոսեցին միջազգային և գլոբալ, մասնավորապես տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող անվտանգության հարցերի մասին:

 

Ընդհանուր տեղեկություններ

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ և հաջորդաբար անց են կացվում  ԱլԳ անդամ պետությունների երկրներից մեկում: Հանդիպումները գործընկեր պետությունների և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև արտաքին քաղաքականության և ոլորտային համագործակցության վերաբերյալ մտքերի բաց և ոչ պաշտոնական փոխանակման համար լավ հնարավորություն են հանդիսանում:

 

Կարգ
Press releases
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia