ԵՄ դեսպանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մեկնարկ տվեց «Հաջորդ սերնդի հակակոռուպցիոն խաղին»
Այս ինտերակտիվ և զվարճալի խաղի նպատակը հանրային իրազեկության բարձրացումն է հատկապես երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք ծանոթ լինեն բոլոր ռիսկերին, որոնք կան կոռուպցիոն դրսևորումներում, ու նաև իմանան այն բոլոր պարգևների մասին, որ սպասում են նրանց կոռուպցիային դիմակայելու դեպքում, իմանան, որ սա երկարաժամկետ ներդրում է անձնական և սոցիալական բարգավաճման հարցում:
ԵՄ-Թումո համատեղ նախագծի՝ հակակոռուպցիոն վիդեոխաղի ստեղծման վրա կենտրոնի մասնագետների օգնությամբ աշխատում են Թումոյի 16-20 տարեկան ուսանողները:
Խաղի մեկնարկն անցավ «Կանգնեցնենք կոռուպցիան միասին» խորագրի ներքո: «Կանգնեցնենք կոռուպցիան միասին» խորագրով միջոցառման նպատակն է վերահաստատել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանն և քաղաքացիական հասարակությանը կոռուպցիայի դեմ պայքարելու նրանց ջանքերում:
Խոսելով հյուրերի հետ՝ դեսպան Սվիտալսկին ասեց. «Երիտասարդների շրջանում հակակոռուցիոն կրթությունն և իրազեկվածության մակարդակի բարձրացումը կարևոր դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում: Նոր սերնդին ազնվության, ժողովրդավարության և թափանցիկության արժեքներով կրթելն ու զարգացնելն ապագայի ապահովման ամենահզոր գործիքն է, այն ապագայի, որտեղ կոռուպցիան բնականոն կյանքի մաս չի կազմում»:
ԵՄ աջակցությամբ ստեղծված խաղի մասին մանրամասն տեղեկությունների համար դիմել Ռիփսիմե Ունանյանին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգողին՝ հեռ. + 374 10546494, էլ.փոստ՝ Ripsime.Unanyan@eeas.europa.eu:
«Կանգնեցնենք կոռուպցիան միասին» քարոզարշավի վերաբերյալ այլ տեղեկությունների ծանոթանալու համար կարող եք հետևել @EU_Armenia թվիթերի էջին, @eudelegationtoarmenia ֆեյսբուքյան էջին, բաժանորդագրվել առցանց տեղեկագրին՝ http://eunewsletter.am/ , այցելել http://eeas.europa.eu/delegations/armenia_hy.