Sorry, you need to enable JavaScript to visit this website.
THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

ԵՄ ֆինանսական աջակցությամբ յոթ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրության արարողություն

13.12.2016
Teaser

Այսօր տեղի է ունեցել “Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման” համաժողով:
Համաժողովը ներառել է ՝
- Տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների վերանայում՝ ներառյալ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները:
- Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողություն, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից, և որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո, և որի նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում:

Text

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր ներգրավված են ինտենսիվ տարածաշրջանային զարգացման բարեփոխումներում,  առաջնորդելով  դեպի ուժեղ տարածաշրջանային հասարակություններ և տնտեսություններ ամբողջ երկրում:

Շնորհավորում ենք այս դժվար մրցակցության մեջ հաղթած բոլոր ծրագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և մաղթում նրանց հաջողություն իրենց դժվարին խնդիրներում: ՏԶ  դրամաշնորհային ծրագիրը  ոչ միայն աջակցում է մարզերի զարգացմանը, բարձրացում նրանց տնտեսական մրցունակությունը, նվազեցնում   արտագաղթի միտումները, այլ նաև  ցույց  է տալիս Եվրոպական միության  նոր ոգեշնչված մոտեցումը  Հայաստանի տարածքային զարգացման նկատմամբ` մարդկային կապիտալի ինտեգրման, նորարարության, ներառման, և ենթակառուցվածքների միջոցով»: 

 

 

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝  ստեղծելու և բարելավելու տարածաշրջանային զարգացման քաղաքականությունը վաղ 2000 - ականներից, ունեցել է  մի շարք պիլոտային ծրագրեր, ընդունել է ՏԶ  հայեցակարգը  2011 թվականին, և ի վերջո այս տարվա հուլիս ամսին ընդունել է  Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը, որպես քաղաքականության ընդհանուր փաստաթուղթ: Այս լուրջ ջանքերը շարունակաբար աջակցվել են Եվրոպական միության և  Հայաստանում գործող այլ ակտիվ դոնորների կողմից:

ԵՄ  աջակցությունը համատեղում է  քաղաքականության հարցերի վերաբերյալ տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացում և ծրագրավորում, ինչպես նաև տարածաշրջանային ծրագրերի համար դրամաշնորհներ, որոնք ամբողջապես իրականացվում են ԵՄ պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրի մոտեցման ներքո՝ հիմնվելով  Եվրոպական և հարակից երկրների լավագույն փորձի վրա:

Ներկայումս՝ հետևելով Հայաստանի  տարածաշրջանային զարգացման ռազմավարության ընդունմանը, ՏԶ  բարեփոխումները կենտրոնացված են տարածաշրջանային մակարդակի ռազմավարական պլանավորման վրա (մարզի զարգացման ռազմավարություններ), և  ծրագրավորում են ՏԶ միջամտությունների նոր փաթեթ, որը մշակում է  առողջ ՏԶ ֆինանսավորման մեխանիզմ՝ կապված կենտրոնական բյուջեին, ազգային և ենթազգային վարչակազմերի կարողությունների զարգացմանը և  ինստիտուցիոնալ աջակցմանը: Հարկ է նշել, որ 2013 թ.-ից  հարյուրավոր պետական պաշտոնյաներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ վերապատրաստվել են՝ բարելավել  իրենց գիտելիքները տարածաշրջանային զարգացման քաղաքականության, ռազմավարությունների մշակման, ծրագրերի և  նախագծի հայտերի պատրաստման առումով:

 

Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագիր դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվություն

Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) հայտամրցույթի հրավերը հրապարակվել է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից՝ 2015 թվականի սեպտեմբերի 14-ին: Դրամաշնորհ ստացած ծրագրերի ընտրությունը կազմակերպվել է 2 փուլով: Առաջին փուլում միայն մեկ կարճ փաստաթուղթ (այսպես կոչված հայեցակարգ) է ներկայացվել  շահագրգիռ ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք հանդես են գալիս որպես գործընկերներ. ընդհանուր 47 հայեցակարգ է ստացվել: Ամբողջական ծրագրի առաջարկները մշակվել են միայն ընտրված 15 թեկնածուների կողմից: Գործընթացի վերջում, որն  այսօր է,  յոթ ծրագիր ստորագրելու են  դրամաշնորհների պայմանագրեր ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի հետ: Ծրագրի իրականացումը կսկսվի  հաջորդ  տարվա սկզբին: Ամբողջ գործընթացի ընթացքում դիմորդները Հայաստանում Եվրոպական միության Տեխնիկական աջակցության թիմի կողմից ստացել են  շատ ինտենսիվ ու եզակի ուսուցում և խորհրդատվություն: Այս աջակցությունը կշարունակվի իրականացման ժամանակահատվածում նույնպես:

ՊՏԶԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի առավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար: ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ (1) ստեղծել տնտեսական հնարավորություններ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը Հայաստանի տասը մարզերում (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ),  (2) ստեղծել զբաղվածության հնարավորություններ (տրամադրել համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն մասնավորապես աճի ոլորտներում, զարգացող և նորարարական ոլորտներում, հատկապես երիտասարդ չափահասների միջև) մարզերում:

Մինչ օրս ՊՏԶԾԴ-ն Հայաստանի ամենամեծ տարածաշրջանային զարգացման ծրագիրն է, թե´ առկա միջոցների և թե´ ծրագրի աշխարհագրական ներառման առումով: Ծրագրի ընդհանուր հասանելի բյուջեն գրեթե 10 մլն եվրո է, որից 7 մլն եվրոն տրամադրվում է Եվրոպական միության կողմից, 1.75 մլն եվրոն  Հայաստանի կառավարության կողմից, և առնվազն 10% համաֆինանսավորում դիմորդների կողմից: Աշխարհագրական ընդգրկունության առումով, Հայաստանի բոլոր 10 մարզերից ստացված ծրագրային գաղափարները մասնակցելու  իրավունք են ունեցել:

Երևանը բացառվել է ՊՏԶԾԴ-ից, սակայն Երևանում գրանցված իրավասու կազմակերպությունները հրավիրվել են միանալու տարածաշրջանային գործընկերներին և իրականացնելու ծրագրեր մարզերում: Սույն դրամաշնորհի մեկ այլ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներկայացրել է Հայաստանում միասնական մոտեցում (ծրագրերի ենթակառուցվածքային և ոչ ենթակառուցվածքային տարրերի համադրում), որը  շատ արդյունավետ է Եվրոպայում:

 Յոթ ծրագրերի հաջող իրականացման դեպքում, որոնք ստորագրում են դրամաշնորհային պայմանագրեր այսօր, ակնկալվում են հետևյալ  արդյունքները՝

  • Գրեթե  2,200 անձ  (մեծամասամբ երիտասարդներ) կստանան աջակցություն զբաղվածության աճի բարձրացման համար՝ խորհրդատվությունների, դասընթացների միջոցով:
  • Ավելի քան  700 ձեռնարկություն աջակցություն կստանա մրցունակության բարձրացման համար: 
  • Գրեթե 500 նոր աշխատատեղ կստեղծվի մարզերում ծրագրի կողմից, որից հարյուրը բարձրակարգ աշխատատեղեր են:
  • Ավելի քան 320 ձեռնարկություն կբարձրացնի իր մրցունակությունը  (շրջանառության և/կամ զբաղվածության առումով):

Դրամաշնորհային ծրագրի ոչ միայն կաջակցի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլ նաև կօգնի Հայաստանի մարզերի ծրագրի և միջոցների կառավարման կարողությունների զարգացմանը:

Շատ կարևոր է  նշել, որ 2017 թվականի հունվարին, ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի կողմից հայտարարվելու է հայտերի 2-րդ մրցույթ, որի նպատակն է ընտրել 1 կամ 2 լրացուցիչ տարածաշրջանային ծրագիր, որոնք  ֆինանսավորվելու են ՊՏԶԾԴ-ի մնացած միջոցներից: Այս լրացուցիչ մրցույթի ներքո հրավիրվելու են Շիրակի մարզի մշակույթի և ստեղծագործական ոլորտների վերաբերյալ գաղափարներ:  Կստեղծվեն աշխատատեղեր և Շիրակի մարզում գրանցված ՓՄՁ-ները / ձեռնարկությունները կստանան աջակցություն: Սակայն բոլոր մարզերում առկա  իրավասու կազմակերպությունները կարող են դիմել, եթե նրանք գտնեն հարմար տարածաշրջանային գործընկեր թիրախ հանդիսացող  տարածաշրջանում:

Կարգ
Press releases
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia