THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրամիությունը շարունակում է ներդրումները Հայաստանում. ստեղծվում են նոր աշխատատեղեր, հզորանում է ֆինանսների կառավարման համակարգը

16.12.2016
Teaser

2016թ դեկտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով Գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնն ու Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ստորագրեցին երկու ֆինանսական համաձայնագրեր՝ միտված Հայաստանի աշխատանքային շուկայի արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ֆինանսների կառավարման համակարգի հզորացման աջակցությանը:

Text

Եվրոպական միության նոր՝ «Բարձր որակավորում հանուն ավելի լավ աշխատանքի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է  15.2 մլն եվրո նպատակ ունի բարձրացնել Հայաստանի աշխատանքի շուկայի արդյունավետությունը՝ կատարելագործելով  աշխատուժի աշխատանքով ապահովման համակարգը և հատկապես կարևորելով  զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգի ներդրման, կարիերայի կենտրոնների վերազինման և ցկյանս ուսումնառության պայմանների բարելավման շնորհիվ՝ այս նոր նախաձեռնությունը կնպաստի աշխատանք փնտրողնների մասնագիտական որակավորումների զարգացմանն ու նրանց զբաղվածության  ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել հանրային և մասնավոր հատվածի պահանջարկով պայմանավորված՝ աշխատուժի մատակարարման մեխանիզմները՝ տվյալների հավաքագրման և կիրառման ավելի արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ:

 

Նախաձեռնության հատուկ նպատակն է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) Գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտների համար ստեղծել աշխատատեղեր և ապահովել մասնագիտական որակավորման հեռանկարներ՝ ազգային վարպետային ուսուցման՝ աշկերտության  համակարգերի մշակման և Գյուղատնտեսական ՄԿՈՒ կենտրոնների վերազինման միջոցով:

 

Միաժամանակ Եվրոպական միությունը ստորագրում է Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների աջակցության նոր ծրագիր, որի բյուջեն կազմում է 10 մլն եվրո, և որը միտված է՝ միջազգային չափանիշներին և առաջավոր փորձին համահունչ՝ բարձրացնելու պետական ծախսերի հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:  

Ծրագիրը կնպաստի բյուջեի պլանավորման և ծախսերի կատարման թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը՝  հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործընթացների կատարելագործման միջոցով: Եվ, կապահովի ավելի մասնակցային  բյուջետավորման գործընթացներ քաղաքացիական հասարակության և ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությամբ:

 

Ընդհանուր տեղեկություններ

 

Վերջին տասնամյակում գրանցվել է Հայաստանի տնտեսության աճ: Այդուհանդերձ  երկիրը ենթարկվում է տնտեսությունը թուլացնող արտաքին գոծոնների ազդեցությանը: Այդ տեսանկյունից՝ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին, որոնց նպատակն է զբաղվածության հնարավորությունների ամրապնդման միջոցով երկրում կրթել և զարգացնել մադկային կապիտալը, կատարելագործել սոցիալական ապահովման պայմաններն ու հզորացնել պետական վարչարարության և կառավարման համակարգերը:

 

Ֆինանսավորումը տրամադրվում է  Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ համագործակցության ֆինանսավորման հիմնական՝  «Եվրոպական հարևանության գործիքի» միջոցներից:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել պատվիրակության վեբկայք http://eeas.europa.eu/delegations/armenia_en, հետևել @EU_Armenia թվիթերի  էջին և  @eudelegationtoarmenia ֆեյսբուքյան էջին, բաժանորդագրվել առցանց տեղեկագրին hhtps://eunewsletter.am, և դիտել պատվիրակության Յություբյան ալիքում  https://www.youtube.com/user/EUDelArmenia

 

Արևելյան գործընկերության էջին՝

http://ec.europa.eu/enlargement/neighbourhood/eastern-partnership/index_en.htm

 

ԵՄ հարևանության տեզղեկատվական կենտրոնի էջին՝

http://www.enpi-info.eu/

 

 

 

Կարգ
Press releases
Տեղակայումը

Բրյուսել

Editorial sections
Armenia