THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

ԵՀՀՕ Տեղեկատվական թերթ

25.07.2017
Teaser

1992 թվականից՝ Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության (ECHO) միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանին տրամադրվել է ավելի քան 188 մլն եվրո, ներառյալ՝ հումանիտար օգնություն հակամարտությունների եւ բնական աղետների դեպքում, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նախաձեռնությունների ֆինանսավորում:

Եվրոպական հանձնաժողովի DIPECO Ծրագիրը կյանքի պահպանման եւ կենսապահովման փորձված մոդել է, որի ձեռքբերումներից են՝ ԱՆԱ իրազեկվածության զգալի բարձրացումը բոլոր մակարդակներում, ԱՆԱ ընդգրկումը դպրոցական ուսումնական ծրագրերում, ԱՆԱ ներառական ուսուցումը, նվազեցնելով անապահով խմբերի երեխաների խոցելիությունը, ԱՆԱ և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը փոխկապակցող նորարարական պիլոտային ծրագրերի ներդրումը, Աղետների կառավարման մարմինների, ազգային կազմակերպությունների եւ համայնքների կարողությունների հզորացումը եւ ԱՆԱ-ի աստիճանկան ներգրավում կառավարության քաղաքականության եւ զարգացման ծրագրերում: 2010 թ-ից Հարավային Կովկասին DIPECHO ծրագրով տրամադրվել է ավելի քան 10.4 մլն եվրո:

2017-2018թթ ֆինանսավորման փուլում ԵՄ-ն ֆինանսավորում է համայնքային նախաձեռնություններ, որոնք բարձրացնում են աղետների դեպքում բնակչության դիմակայելու պատրաստվածությունը այնպիսի պարզ և մատչելի միջոցներով, ինչպիսիք են աղետի քարտեզագրումը, տարհանման պլանները, անվտանգ գոտիների ստեղծումը եւ սննդամթերքի պահեստավորումը: ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել ԱՆ դպրոցական ծրագրեր եւ աշխատում է ազգային եւ տարածաշրջանային մարմինների հետ, որպեսզի ԱՌՆ ներառվի դպրոցական պետական ուսումնական պլաններում եւ դպրոցական հիմնական գործողություններում:

Հարավային Կովկասում գործող DIPECHO-ի գործընկերներն են ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, Դանիական Կարմիր խաչը, որն իրականացվում է Հայաստանի եւ Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունների միջոցով, Օքսֆամը եւ Arbeiter-Samariter-Bund կազմակերպությունը:

Text

  • Հարավկովկասյան տարածաշրջանում հաճախակի են տարերային աղետները՝ երկրաշարժերը, ջրհեղեղներն ու սողանքները: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ ջերմաստիճանի բարձրացումն ավելի սաստկացնում է կլիմայական աղետների վնասակար ազդեցությունը:
  • ԵՄ առաջնահերթություներից է տարածաշրջանում պետական մարմինների եւ տեղական համայնքների տարերային աղետների նախապատրաստման և արձագանքնման կարողությունների կատարելագործումը:
  • ԵՄ-ի հումանիտար ֆինանսավորումն ուղղված է Աղետների նախապատրաստման (DIPECHO) ծրագրին՝ կրկնակի աղետներին դիմակայելու պետական շահագրգիռ մարմինների և մարդկանց կարողությունների բարձրացման նպատակով:
  • Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության սպառնալիքը մեծացնում է մարդասիրական ռիսկերը:
  • 1992 թ-ից ի վեր Եվրամիությունը տրամադրել է ընդհանուր 188 մլն եվրոֆինանսավորում Հարավային Կովկասի երկրներին՝ Վրաստանին` 97 մլն եվրո, Հայաստանին՝ 49 մլն եվրո, Ադրբեջանին՝ 42 մլն եվրո: *Ավելին այստեղ . bit.ly/echo-fs  ԵՀՀՕ Տեղեկատվական թերթ – Հարավային Կովկաս– հունիս 2017թ - էջ 2 /2

 

Տարերային աղետներ

Հարավկովկասյան տարածաշրջանը(Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) իր բազմազան աշխարհագրությամբ` ընդարձակ լեռնաշղթաներով, խոտածածկ տարածքներով եւ խոշոր գետային համակարգերով հատկապես զգայուն է բնական աղետների նկատմամբ: Տարածաշրջանն ամբողջապես ենթարկվում է տարաբնույթ տարերային սպառնալիքների: Կլիմայի փոփոխության հետևանքով նկատվող ջերմաստիճանի բարձրացմամբ վերջերս մեծանում են ջրհեղեղների ու սողանքների և այլ տարերային աղետների ռիսկերը:

 

Բայց գերիշխողը երկրաշարժի սպառնալիքն է: Տարածաշրջանը բաժանված է բեկվածքների՝ դարձնելով այն աշխարհի ամենա սեյսմաակտիվ գոտիներից մեկը, որին բնորոշ են հաճախակի երկրաշարժերը: Հատկապես վտանգված են Հարավային Կովկասի խոշոր քաղաքները: Բացի այդ, երկրաշարժը կարող են առաջացնել ձնահյուս, սողանք եւ սելավ, ինչը լուրջ սպառնալիք է, քանի որ տարածաշրջանի բնակչության գրեթե երկու երրորդը ապրում է լեռնային շրջաններում:

 

Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխությամբ առաջիկայում կբարձրանա խոցելիությունն ու սպառնալիքների վտանգը՝ կարիք առաջացնելով բարձրացնելու հարմարվողականությունն ու մեծացնելու աջակցությունը Հարավային Կովկասում:

 

Եվրոպական միության հումանիտար արձագանքը

1992 թվականից՝ Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության (ECHO) միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանին տրամադրվել է ավելի քան 188 մլն եվրո, ներառյալ՝ հումանիտար օգնություն հակամարտությունների եւ բնական աղետների դեպքում, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նախաձեռնությունների ֆինանսավորում:

Եվրոպական հանձնաժողովի DIPECO Ծրագիրը կյանքի պահպանման եւ կենսապահովման փորձված մոդել է, որի ձեռքբերումներից են՝ ԱՆԱ իրազեկվածության զգալի բարձրացումը բոլոր մակարդակներում, ԱՆԱ ընդգրկումը դպրոցական ուսումնական ծրագրերում, ԱՆԱ ներառական ուսուցումը, նվազեցնելով անապահով խմբերի երեխաների խոցելիությունը, ԱՆԱ և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը փոխկապակցող նորարարական պիլոտային ծրագրերի ներդրումը, Աղետների կառավարման մարմինների, ազգային կազմակերպությունների եւ համայնքների կարողությունների հզորացումը եւ ԱՆԱ-ի աստիճանկան ներգրավում կառավարության քաղաքականության եւ զարգացման ծրագրերում: 2010 թ-ից Հարավային Կովկասին DIPECHO ծրագրով տրամադրվել է ավելի քան 10.4 մլն եվրո: 

2017-2018թթ ֆինանսավորման փուլում ԵՄ-ն ֆինանսավորում է համայնքային նախաձեռնություններ, որոնք բարձրացնում են աղետների դեպքում բնակչության դիմակայելու պատրաստվածությունը այնպիսի պարզ և մատչելի միջոցներով, ինչպիսիք են աղետի քարտեզագրումը, տարհանման պլանները, անվտանգ գոտիների ստեղծումը եւ սննդամթերքի պահեստավորումը: ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել ԱՆ դպրոցական ծրագրեր եւ աշխատում է ազգային եւ տարածաշրջանային մարմինների հետ, որպեսզի ԱՌՆ ներառվի դպրոցական պետական ուսումնական պլաններում եւ դպրոցական հիմնական գործողություններում:

Հարավային Կովկասում գործող DIPECHO-ի գործընկերներն են ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, Դանիական Կարմիր խաչը, որն իրականացվում է Հայաստանի եւ Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունների միջոցով, Օքսֆամը եւ Arbeiter-Samariter-Bund կազմակերպությունը:

Կարգ
Factsheets
Տեղակայումը

Հարավային Կովկաս

Editorial sections
Armenia