THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Երևանում տեղի կունենա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը

29.01.2018
Teaser

2018 թվականի հունվարի 30-31-ը Երևանում կկայանա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը:

Text

2018 թվականի հունվարի 30-31-ը Երևանում կկայանա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով  ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը: Նիստը հյուրընկալում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հայկական կողմից նիստի մասնակիցների կազմում ընդգրկված են ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Արտաքին գործերի, Բնապահպանության, Տրանսպորտի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,  Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ պաշտոնատար անձինք: Եվրոպական միության կողմից նիստին մասնակցում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների, Էներգետիկայի, Շրջակա միջավայրի, Կլիմայի գործողությունների և Տրանսպորտի գծով Գլխավոր-տնօրինությունների համապատասխան ներկայացուցիչներ:

 

Այս նիստը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կանոնավոր բնույթի հերթական հանդիպումներից մեկն է, որի նպատակն է քննարկել համապատասխան ոլորտներում առկա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Նիստը կարևորվում է հատկապես նրանով, որ այն հաջորդում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) ստորագրմանը՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Կողմերը կքննարկեն համապատասխան ոլորտներում ԵՄ նորմերին համահունչ օրենսդրության ընդունման հետ կապված Հայաստանի ծրագրերը, որոնք կբխեն ՀՀ քաղաքացիների շահերից: Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի միջոցով օժանդակելով համաձայնագրի իրականացմանը:

Ենթակոմիտեի նիստի համանախագահների` Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցի եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի համատեղ ճեպազրույցը տեղի կունենա 2018 թվականի  հունվարի 30-ին, ժամը 10:45-ին, «Hyatt Place Yerevan» հյուրանոցում (հասցե՝ Վ. Սարգսյան փողոց, 26/1): Ճեպազրույցից հետո՝ ժամը 11:00-ին կմեկնարկի ենթակոմիտեի նիստի պաշտոնական բացումը:

ԶԼՄ-ներին խնդրում ենք ներկայանալ ժամը 10:35-ին:

Կարգ
Invitations for the press
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia