THIS CONTENT HAS BEEN ARCHIVED
«Զբաղվածության և ինքնազբաղվածության ներկայիս և նախատեսվող ծրագրերի հզորացում Զբաղվածության պետական գործակալության Միգրացիոն ռեսուրս կենտրոնների և տարածքային կենտրոնների արժեշղթայի կայուն կառավարման համակարգի միջոցով» (iMigrantArmenia.EU)
Text
Գործողությունների ամփոփ նկարագիր
- Արդյունավետ արտաքին ներդրումներն առանցքային նշանակություն ունեն ֆինանսական միջոցների կարիք ունեցող աշխատանքային միգրանտների վերադարձը և ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու հարցում: Այս նպատակով ծրագիրը ներդնելու է համայնքային զարգացման ներդրումների առաջատար ՏՏ համակարգ, որը կապող օղակ կհանդիսանա աշխատանքային միգրանտների, արտերկրի հայերի (ներառյալ՝ Սփյուռքի) և օտարերկրացիների միջև, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել համայնքային զարգացմանը նպաստող նախագծերում և բիզնես գաղափարներում: ՏՏ համակարգը հնարավորություն կտա համապատասխանեցնել բիզնես առաջարկները ներդրումային առաջարկների հետ և ներառված կլինի Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) iMigrant հարթակում:
- Աշխատանքային միգրանտների կողմից ձեռնարկությունների ստեղծումը խթանելու և արդեն ստեղծված ձեռնարկություններին աջակցելու նպատակով ծրագիրը կտրամադրի 90.000 եվրո (ընդհանուր բյուջե) բնաիրային աջակցություն ընտրված ձեռնարկություններին՝ Արագածոտնի և Շիրակի մարզերում:
- Ծրագիրը կտրամադրի ԶՊԳ Արագածոտնի, Շիրակի և Երևանի տարածքային կենտրոնների մասնագետների կարողությունների զարգացման դասընթացներ՝ միտված աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքների և համայնքների, պետական, հասարակական և մասնավոր ոլորտների գործընկերների ակտիվ ներգրավմանը: Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատման (PACA), ինչպես նաև արժեշղթաների վերհանման և վերլուծության թեմայով ուսուցանողների ուսուցում կիրականացվի ԶՊԳ աշխատանքային միգրացիայի բաժնի համար:
- Ծրագրով նախատեսված է նախնական ուսումնասիրություն իրականացում՝ ուղղված Արագածոտնի և Շիրակի մարզերում տնտեսական զարգացման հնարավորությունների և համայնքների աշխատաշուկայում ներգրավվելու համար անհրաժեշտ կարողությունների բացահայտմանը:
Ծրագրի տևողությունը՝ 15/07/2017 - 15/07/2018 (12 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 500,000.00 եվրո
ԵՄ օժանդակությունը ծրագրին կազմում է՝ 500,000.00 եվրո
Իրականացնող գործընկերներն են՝ Շվեդիայի զբաղվածության պետական գործակալությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը
Ծրագիրը կառավարում է՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը