Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում – ՏԶՊԾ ծրագիր
Գործողությունների ամփոփ նկարագիր
Ծրագրի շրջանակում 180 երիտասարդներ կանցնեն ծրագրավորման տարբերի լեզուների վերաբերյալ 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացներ, որոնց կհաջորդի ծրագրավորման ճամբարը։ Այն կանցկացվի տեղական ՏՏ ընկերությունների հետ համատեղ, որոնք կաշխատեն դասընթացն անցած մասնակիցների հետ և կօգնեն նրանց մշակել իրական նախագծեր, զարգացնել իրենց գործնական հմտությունները։ Ծրագրի շրջանակում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կհիմնվի ինկուբացիոն լաբորատորիա, որտեղ ծրագրավորման ճամբարի ընթացքում կաշխատեն վերապատրաստված երիտասարդները։ Ճամբարի ավարտից հետո մասնակիցները կունենան բավարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ տեղական ընկերություններում աշխատանքի անցնելու համար։ Նախատեսվում է, որ ծրագրի արդյունքում 90 երիտասարդներ կանցնեն աշխատանքի։
Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին՝ ընդլայնելու իրենց գործունեության շրջանակը։ Փոքր և միջին ՏՏ ընկերություններին օժանդակելու համար կաշխատեն վաճառքի մասնագետներ, ովքեր կփորձեն նոր հաճախորդներ և պայմանագրեր ներգրավել այդ ընկերությունների համար։ Վաճառքի մասնագետների աշխատանքին զուգահեռ կկազմակերպվեն վաճառքի, մարկետինգի, նախագծերի կառավարման թեմաներով դասընթացներ, որոնք կնպաստեն ծրագրի ազդեցության շարունակականությանը։
Տևողությունը՝ 13/12/2016 – 13/12/2018 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 750,000 եվրո
ԵՄ ներդրումը՝ 510,000.00 եվրո
Վայրը՝ Շիրակի մարզ
Իրականացնող գործընկերներ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: