Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում - ՏԶՊԾ ծրագիր
Գործողությունների ամփոփ նկարագիր
- Իրականացնել Ելակետային ուսումնասիրություն (ներառյալ շուկայի հետազոտություն)՝ բացահայտելու Տավուշի մարզի թիրախային համայնքների ընդհանուր տնտեսական ցուցանիշները:
- Հիմնել Տավուշի մարզի “Ագրոբիզնեսի ասոցիացիա” (շահույթ չհետապնդող բիզնես ինկուբատոր կազմված 2 առանձին բաժիններից՝
1. Անասնաբուծական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 3 ձեռնարկություններ՝ մսամթերքի արտադրություն, հավաբուծություն, կաթնամթերքի վերամշակման արտադրամաս, ընդհանուր՝ 26 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ):
2. Այգեգործական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 4 ձեռնարկություներ` մրգերի և բանջարեղենի սառնարանային տնտեսություն, չրերի արտադրություն, ջերմոցային տնտեսություն, վայրի խոտաբույսերից, հատապտուղներից և մրգերից պատրաստված թեյի արտադրություն, ընդհանուր՝ 36 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ):
- Հեռագնա արոտավայրեր տանող դժվար անցանելի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, ուղղված անասնապահական տնտեսությունների կարողությունների զարգացմանը: Նախատեսված է բարելավել ընդհանուր 75 կմ երկարությամբ առանձին ճանապարհահատվածներ:
- Տավուշի մարզում տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով պլանավորված է ներկրել Ռոմանովյան 38 ոչխարներ, Սիմենթալ և Ջերսի տեսակի 100 երինջներ:
- Ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների զբաղվածության հնարավորությունների բարձրացման նպատակով պլանավորված են մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ մոտ 400 անհատների համար:
- Կազմակերպել աշխատանքի տոնավաճառ ուղղված պոտենցիալ գործատուների և աշխատանք փնտրողների միջև փոխշահավետ համագործակցության ապահովմանը, և Համաժողով տեղական և միջազգային 10-15 ներդրողների մասնակցությամբ:
Տևողությունը՝ 14/12/2016 – 14/12/2018 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,626,333.33 եվրո
ԵՄ ներդրումը՝ 975, 800 եվրո
Վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ
Ծրագիրն իրականացնող գործընկեր կամակերպություններ՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ, «Լուսաձորի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Աչաջրի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Սևքարի որոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Սարիգյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Ներքին Ծաղկավանի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Կողբի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ: