Բավրան հնդկաձավար է աճեցնում
Կորյուն Սումբուլյան
Շիրակի մարզ, Բավրա համայնք, «Նոր հատիկ» կոոպերատիվի տնօրեն
ENPARD ծրագիրը Եվրոպական միության աջակցության լավագույն օրինակներից մեկն է: Հայկական արտադրության հնդկաձավարը իրականություն է դարձել հենց ENPARD-ի շնորհիվ: Ի՞նչ կտա հնդկաձավարի արտադրությունը Հայաստանի համայքներին: Պատմում է Բավրայի համայնքի բնակիչներից մեկը:
«Նույն բանը մշակելով՝ մենք հասել էին նրան, որ դաշտավարությունը տնտեսապես ձեռնտու չէր: Իսկ եթե դաշտավարությունը ձեռնտու չէ, ուրեմն ձեռնտու չէ նաև անասնապահությունը: Անընդհատ ցորեն, գարի, կարտոֆիլ ցանելով՝ մենք հողի միջից դուրս էինք բերել բոլոր հանքային աղերը, հողը դեգրադացրել էինք: ENPARD-ը խթանեց դաշտավարությունը, ինչը մենք ինքնուրույն չէինք անում: Հիմա փորձում ենք հնդկացորեն աճեցնել ու վերամշակել: Մենք 30-40 հազար տարվա ազգ ենք ու այս մշակաբույսը չենք աճեցրել ու մշակել: Հիմա փորձում ենք, բայց դա 30-40 օրում չի ստացվի: Ժամանակ է պետք»: