Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում (ՏԶՊԾ ծրագիր)
Ամփոփ նկարագիր
Թեև Հայաստանը չունի աղբի տարանջատման քաղաքականություն և փորձառություն, մոտ 30 համայնքներում բնակիչները մի քանի տարի է սկսել են պլաստիկ շշերը տարանջատել և պահեստավորել: Հայաստանի տարածքում այսօր ավելի ու ավելի համայնքներ ցանկություն ունեն պլաստիկ թափոնի տարանջատում իրականացնել: Այստեղ է, որ շղթան բաց է մնում, իսկ պահեստները մեծանում են: Այս ծրագրի շնորհիվ, առաջին անգամ Հայաստանում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, կստեղծվի վերամշակման արտադրամաս, որտեղ պլաստիկ թափոնը, որոշակի տեխնոլոգիական գործընթացից և ավազի հետ խառնվելուց հետո, կվերածվի շինանյութի: Նորաստեղծ արտադրամասին բավարար պլաստիկ հումք կմատակարարվի ծրագրի շնորհիվ ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման և հավաքման ենթակառուցվածքների միջոցով, որոնք կձգվեն Եղեգնաձորից մինչեւ Մեղրի, ընդգրկելով Վայոց ձորի եւ Սյունիքի 9 համայնքները: Փողոցների եզրաքարերի և սալիկների առաջին խմբաքանակը կօգտագործվի գործարանի հոսքագծին պլաստիկ թափոն մատակարարող համայնքների հանրային տարածքները բարեկարգելու համար:
Գործողությունների ամփոփ նկարագիր
Ավելի քան 60 մարդ կշահի կրթական միջոցառումներից և կբարձրացնի աշխատաշուկայում ընդգրկվելու իր հնարավորությունը. 35-ը կապահովվի մշտական աշխատանքով: Նախապատվությունը կտրվի երկարաժամկետ բարձրորակ աշխատատեղ որոնողներին, երիտասարդ տղամարդկանց ու կանանց: Ծրագիրը շրջակա միջավայրի պահպանությանը աջակցելու է ոչ միայն բնության մեջ պլաստիկ թափոնների նվազեցման ճանապարհով, այլ նորաստեղծ արտադրության մեջ բնապահպանական կառավարման և աշխատանքի անվտանգության ստանդարտների ներդրման միջոցով, որը ճանապարհ կհարթի հավատագրվելու ISO (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն) համակարգին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է շուկայի ուսումնասիրություն արտադրության համար պլաստիկ պարունակող շինանյութերի տեսակները որոշելու նպատակով: Ծրագիրը կնպաստի նոր արտադրանքի գովազդին շինարարական ընկերությունների և մատակարարների շրջանում: Ծրագրի ավարտին մոտ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների և այլ շահակիրների համար այցելություն կկազմակերպվի Կապան:
Տևողությունը՝ 16/12/2016 – 15/12/2018 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 749, 963.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 509, 978.00 եվրո
Վայրը՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր
Իրականացնող գործընկերներ՝ Կապանի քաղաքապետարան, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Հայ Կոնսալտ խորհրդատվական հիմնադրամ, «Մրցունակ հասարակություն» հկ