Հայաստանի հետ մշակութային կապերը սերտանում են
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ճեպազրույցին` նվիրված ԵՄ-Հայաստան մշակութային կապերին:
ԵՄ դեսպանը կներկայացնի «Եվրոպական միության միջազգային մշակութային հարաբերությունների ռազմավարության» մասին տեղեկատվություն, ինչպես նաև կխոսի այդ ռազմավարության ձեռքբերումներից մեկի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրում Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին: Համաձայնագրի ստորագրումը նաեւ կարեւոր քայլ է 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) առումով:
Ճեպազրույցը տեղի կունենա 2018 թվականի մարտի 30-ին, ժամը 18:15-ին, Հայաստանի Կամերային երաժշտության Ազգային կենտրոնում (Հասցե` Իսահակյան 1, Երեւան):
ԶԼՄ-ներին խնդրում ենք ներկայանալ մարտի 30-ին ժամը, 18:00-ին գրանցման համար:
Ճեպազրույցի ավարտին կհաջորդի «Ձայնային հուշանվեր» խորագրով դասական երաժշտության համերգ Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Ամրագրված են տեղեր ԶԼՄ-ների համար: Դասական համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:30-ին, Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: Համերգը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կողմից տարբեր երկրների երաժիշտ երեխաների միջև կապ հաստատելու նպատակով: Ծրագրի շրջանակներում Նվագախումբը կտրամադրի 10 երաժշտական գործիք Գյումրի եւ Էջմիածին քաղաքների երաժշտական դպրոցներին:
Ընդհանուր տեղեկություններ
Բրյուսելի Եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1976 թվականին, եւ այն ժամանակից ի վեր ընդլայնվելով դարձել է ամենամեծ աշակերտական նվագախումբը գործող 19 եվրոպական դպրոցների նվագախմբերի շրջանում:
Եվրոպական դպրոցներում տրամադրվում է հիմնական կրթություն, առանց հատուկ երաշժտական ուղղվածության: Նվագախումբի կազմում ընդգրկված են 9-ից 18 տարեկան աշակերտներ տարբեր եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Մալթայից, Լեհաստանից, Բելգիայից եւ Դանիայից: Հայաստանում գտնվելու ընթացքում Նվագախումբը կունենա 3 համերգ Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի տարբեր համերգասրահներում:
Ստորև ներկայացվում է Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգացանկը.
• Մարտի 31-ին, ժամը 17: 00-ին, Սիմֆոնիկ երաժշտության համերգ Գյումրիի Հայորաց Տան համերգասրահում
• Ապրիլի 2-ին, ժամը 16.00-ին, Սիմֆոնիկ երաժշտության համերգ Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում
• Ապրիլի 3-ին, ժամը 18:00 Կամերային երաժշտության համերգ Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանում
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՄ պատվիրակության Մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանին (հեռ.՝ 091 20 23 87):