THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը Հայաստանում իրավիճակի մասին

22.04.2018
Teaser
Text

Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր և հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար և համաչափ կիրառումն, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ներառյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Շատ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ և խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող և մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը:

Կարգ
Statements by the Spokesperson
Տեղակայումը

Բրյուսել

Topics
EU information in Russian
Editorial sections
EEAS
Armenia
EU information in Russian