THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

01.05.2018
Teaser

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

Text

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ:

Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից և դրսևորեն զսպվածություն և պատասխանատվություն: Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:

Կարգ
Statements by the Spokesperson
Տեղակայումը

Բրյուսել

Topics
EU information in Russian
Human Rights & Democracy
Editorial sections
EEAS
Europe and Central Asia
Armenia
Human Rights & Democracy
EU information in Russian