Sorry, you need to enable JavaScript to visit this website.
THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ հայտարարությունը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու առնչությամբ

08.05.2018
Teaser

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ հայտարարությունը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու առնչությամբ

Text

Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին  որպես ՀՀ  նոր վարչապետ:

Եվրոպական միությունն ակնկալում է  աշխատել նրա եւ նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության եւ Հայաստանի միջև  «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝  ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների:

Այս կարեւոր նպատակների իրականացման գործում  շարունակում է ծայրաստիճան կարևոր մնալ  համապարփակ երկխոսությունը Հայաստանի  բոլոր բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջեւ՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ: 

Կարգ
Joint Statements
Տեղակայումը

Բրյուսել

Editorial sections
EEAS
Europe and Central Asia
Armenia