«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագիր
Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերը չեն համապատասխանում ԷԱ ներկայիս ստանդարտներին: Որպես Քաղաքապետերի դաշնագրի (ՔԴ) անդամներ՝ այս քաղաքները պարտավորվել են ածխաթթու գազի արտանետումները մինչև 2020թ. նվազեցնել 20%-ով՝ իրականացնելով Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրեր:
ՎԱԷՀՔ ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին մշակելու և փորձարկելու էներգախնայողության (ԷԽ) արդյունավետ և գործարկելի ֆինանսական մոդել(ներ)՝ բազմաբնակարան շենքերում կիրառելով ԷԱ միջոցառումներ և վերականգնվող էներգիայի (ՎԷ) աղբյուրներ, որը պետք է ներառվի նրանց Համայնքային զարգացման պլաններում/ՔԴ ներքո իրականացվող Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրում:
ԵՄ-ի ՔԴ-ի գործունեությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.covenantofmayors.eu/:
Գործողությունների ամփոփ նկարագիր
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԷԽ և ԷԱ նպաստող միջոցառումների (տանիքի ծածկի, մուտքերի դռների և աստիճանահարթակների պատուհանների փոխում, ձեղնահարկի հատակի և պատերի ջերմամեկուսացում) իրականացում 45 բազմաբնակարան (18 շենք Վայքում, 27-ը՝ Սպիտակում) և 2 հանրային շենքում (Վայքի Մշակույթի տուն, Սպիտակի թիվ 2 մանկապարտեզ): Պարբերաբար կազմակերպվող գիտելիքների փոխանակման հանդիպումները թիրախային շենքերի բնակիչների և քաղաքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ կնպաստեն էներգիայի սպառման հետ կապված նրանց վարքագծի փոփոխմանը, ինչպես նաև կբարձրացնեն հանրության իրազեկվածության մակարդակը էԽ, ԷԱ և ՎԷ վերաբերյալ: Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների աշխատակազմի համար անցկացվող վերապատրաստման դասընթացները կայուն էներգետիկ զարգացման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ կնպաստեն ծրագրի կայունության ապահովմանը: Ֆոտովոլտայիկ կայանի ստեղծումն էլեկտրաէներգիա կապահովի 8 հանրային սպառողների համար, իսկ շենքերի մուտքերի, աստիճանահարթակների և բակերի լուսավորության համակարգը կբարելավվի:
Տևողությունը՝ 18/12/2014 – 17/12/2018 (48 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,687,539.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,350,000.00 եվրո
Վայրը՝ Լոռու և Վայոց ձորի մարզ
Իրականացնող գործընկերներ՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ՝ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ