Sorry, you need to enable JavaScript to visit this website.
THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդ

21.06.2018
Teaser

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդ

Text

Հիմնական արդյունքները

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շաբաթների և ամիսների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեցին: Դրա ամենավառ ներկայացումը մեր նոր երկկողմ համաձայնագիրն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարող է շատ կարևոր դեր ունենալ, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիներին բայց նաև Եվրամիության քաղաքացիներին օգուտներ բերելու տեսանկյունից:  Ֆեդերիկա Մոգերինի, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար կարևոր նախապայման է, քանի որ այն ոչ միայն մեր հարաբերությունների իրավական հիմքն է, այլև Հայաստանի համար շատ կարևոր գործիք է բարեփոխումների առաջխաղացման տեսանկյունից, և այդպիսով գործընկերության արտահայտում՝  հիմնված արժեհամակարգի վրա, որը մենք կիսում ենք. Զոհրաբ Մնացականյան, ՀՀ արտաքին գործերի նախարար

ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը գնահատեց  ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը:

Գործընկերության խորհուրդը վերանայեց  ԵՄ-Հայաստան հարաբերությունները և գործողությունները՝  Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հետամուտ եղավ  ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների քննարկմանը: Հանդիպումից հետո հրապարակվեց համատեղ մամլո հայտարարություն:

Եվրոպական միության և Հայաստանի  միջև գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն:

Նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման  մեկնարկից երեք շաբաթ անց Գործընկերության խորհուրդը վերանայել է տնտեսական, առևտրի և ոլորտային համագործակցությունը: Այն նաև քննարկեց մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը քննարկեցին առանցքային քաղաքական հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, լրատվամիջոցների ազատությանը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տարածաշրջանային խնդիրներ՝  ինչպիսիք են Սիրիան և Իրանը:

 

Կարգ
Press releases
Տեղակայումը

Բրյուսել

Editorial sections
Armenia