ԵՄ աջակցությամբ քիմիային նվիրված միջազային գիտաժողով Հայաստանում
Հոկտեմբերի 22-ին «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018) միջազգային գիտաժողովը Հայաստանում համախմբել էր համաշխարհային ճանաչում ունեցող բանախոսների, այդ թվում երկու Նոբելյան մրցանակակիրների և ԵՄ «Հորիզոն2020»-ի մասնակիցների: Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ կազմակերպել էր մեծամասշտաբ գիտաժողով քիմիայի ոլորտի տարբեր թեմաների շուրջ:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Կրթությունը Հայաստանի համար կարևոր է որպես փոփոխության շարժիչ ուժ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել իր հայ գործընկերներին: Միջազգային կապերը նույնպես առանցքային են, ահա թե ինչու է այս գիտաժողովը այսքան կարևոր: Հայաստանը «Հորիզոն 2020»-ի ասոցացված անդամ է, որը Եվրոպայում և մեր գործընկերներ երկրներում նորարարությանն ու հետազոտությանը աջակցող մեծ հարթակ է: Մենք ակնկալում ենք Հայաստանից լավ հայտադիմումներ ու ծրագրեր ստանալ»:
Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416159