THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական ֆիլմերի փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել եվրոպական ֆիլմարտադրության վերջին գործերը

13.11.2018
Teaser

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվում է ևս մեկ խոշոր միջոցառմամբ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել վերջին երկու տարում նկարահանված եվրոպական 11 երկիր ներկայացնող ֆիլմեր։

Text

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվում է ևս մեկ խոշոր միջոցառմամբ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել վերջին երկու տարում նկարահանված եվրոպական 11 երկիր ներկայացնող ֆիլմեր։

Նոյեմբերի 13-ին փառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը:

«Մշակութային ժառանգությունը կենդանի վկայություն է. Այն մեր մշակութային արմատների դրսևորումն է: Որքան քաջատեղյակ ենք մեր արմատներին և հավատարիմ դրանց, այդքան ավելի մեծ է բազմազանությունն ու փոփոխությունն ընդունելու մեր ունակությունը: Երբ վստահ ենք մեր ինքնության գիտակցության մեջ, ապա չենք վախենում նաև տարբերություններից և նկատելով դրանց հարստությունը:  Եվրոպական միությունը օրինակ է, թե ինչպես բազմազանությունը կարող տանել դեպի համերաշխություն, միասնություն և միություն», - նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ին, Մոսկվա կինոթատրոնում, որին կհաջորդի բրիտանական Քոլեթ ֆիլմի ցուցադրությունը։ Մայրաքաղաք Երևանում ցուցադրությունները տեղի կունենան յուրաքանչյուր օր ժամը 17:00-ին բնօրինակը՝ անգլերեն ենթագրերով և 19:00-ին բնօրինակը՝ հայերեն ենթագրերով:

Մամուլի ասուլին Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի նախագահ Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Նախորդ ամիս Հայաստանում հիմնվեց Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) կլաստեր, որի հիմնական առաքելությունն է համատեղել մեր երկրում գործող միջազգային մշակութային կազմակերպությունների  ջանքերը հանրահռչակելու եվրոպական մշակութային ինքնությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրների միջև ընդլայնելու մշակութային հարաբերությունները և համագործակցության շրջանակները: Եվրոպական ֆիլմերի փառատոնի անցկացումն, այսպիսով, այդ առաքելությանն ուղղված նախաձեռնություններից մեկն է, որին ակտիվորեն աջակցում են Հայաստանում գործող Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանությունները»:

Փառատոնի հիմնական ծրագրին զուգընթաց, նախատեսված է մրցութային և մշակութային հարուստ ծրագիր, որը ներառում է տեսաֆիլմերի ցուցադրություններ, կլոր սեղան-քննարկումներ, վարպետաց դասեր։

ԵՄ պատվիրակության մշակույթի համակարգող Վարդուհի Սարգսյանը նշեց. «Մենք բերում ենք եվրոպական կինեմատոգրաֆի լավագույն մշակույթը՝ հենց այսօր: Այդուհանդերձ, Եվրոպական կինոփառատոնն առաջարկում է ավելին, քան մշակութային ներկայացումները կամ ցուցադրությունները: Հիմնական ծրագիրը համեմված է հարակից միջոցառումներով՝ կլոր սեղան քննարկումներով, մրցույթներով, վարպետության դասերով, որոնց կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքված են  վավերագրական պատումների կերտմամբ, սցենարի զարգացման վարպետությամբ և կանանց դերի կարևորությամբ ժամանակակից կինոարդյունաբերությունում»:

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Փառատոնի իրականացնող գործընկերն է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

Եվրոպական ֆիլմերի փառատոնի հիմնական ծրագրի և զուգընթաց միջոցառումների ժամանակացույցը՝ կցված է: euff_full_timeline_arm_.docx 

Փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումների լուսաբանման հարցերով կարող եք դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության համակարգող Արտյոմ Մկրտչյանին (բջջ. 044 291131, քաղ. 010 55 29 45)

 

Կարգ
Press releases
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia