THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Քաղաքացիական հասարակության կամուրջ

20.11.2018
Teaser

Ծրագիրն առաջարկում է թեմատիկ վերապատրաստման դասընթացներ, սփյուռքի անվճար խորհրդատվություն, ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման համալսարանական հավաստագիր, դրամաշնորհ` ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը բարելավելու համար, բարի կամքի դեսպան ՔՀԿ-ների աշխատանքի մասին իրազեկման բարձրացման համար, հմտությունների փոխանցման հարթակ ՔՀԿ-ների և սփյուռքի միջև կապ հաստատելու համար:

Text

Քաղաքացիների կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների (ՔՀԿ) ամրապնդումը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է:  «ՔՀ Կամուրջ» ծրագրի նպատակն է այդ խնդրին ճիշտ լուծում տալ` կապելով հայաստանյան ՔՀԿ-ները սփյուռքի փորձառության հետ: «ՔՀ Կամուրջ» ծրագրի նշանաբանն է. «Իրական ներգործություն՝ սփյուռքի և գլոբալ ներգրավման միջոցով»: Ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և  իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ: Եռամյա այս ծրագրի հատկանշական առանձնահատկությունն է ոչ առևտրային ոլորտի հզորացումը  սփյուռքի ներուժի և փորձառության ներգրավմամբ:

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրն առաջարկում է թեմատիկ վերապատրաստման դասընթացներ, սփյուռքի անվճար խորհրդատվություն, ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման համալսարանական հավաստագիր, դրամաշնորհ` ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը բարելավելու համար, բարի կամքի դեսպան ՔՀԿ-ների աշխատանքի մասին իրազեկման բարձրացման համար, հմտությունների փոխանցման հարթակ ՔՀԿ-ների և սփյուռքի միջև կապ հաստատելու համար:   80 ՔՀԿ և այդ կազմակերպությունների 200 աշխատակիցներ կօգտվեն ծրագրի բաղադրիչներից: Ծրագիրը նախատեսում է դրական ազդեցություն ունենալ 16000 հայաստանցու համար, ներգրավել մինչև 400 սփյուռքահայ, փոքր ՔՀԿ-ներին տրամադրել  դրամաշնորհային ֆինանսավորում (ընդհանուր`առնվազը մեկ միլիոն եվրո) հիմնելու կամ ընդլայնելու սոցիալական ձեռարկություններ և բարելավել վերջիններիս  շահագործման և ծառայությունների մատուցման կարողությունները: 

Ինչպես նաև Ծրագիրը կներառի մի շարք վերապատրաստման դասընթացներ և կարողությունների զարգացման միջոցառումներ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների անձնակազմի համար.  (1) Թեմատիկ վերապաստարասման դասընթացներ հայաստանյան ՔՀԿ-ների համար, (2) անվճար սփյուռքահայ փորձագետներ, (3) ՔՀԿ-ների կառավարման համալսարանական հավաստագրված ծրագիր, (4) ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման դրամաշնորհներ, սոցիալական ձեռնարկությունների զարգացման դրամաշնորհներ, (5) բարի կամքի դեսպաններ ՔՀԿ-ների համար, (6) հմտությունների փոխանցման հարթակ սփյուռքի ներգրավման համար:

 

Տևողությունը՝  15/12/2016 – 15/10/ 2019 (34 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  2,255,285.69  եվրո

ԵՄ ներդրումը՝    2,000,000.00 եվրո

Վայրը՝     Երևան և ՀՀ բոլոր մարզեր

Իրականացնող գործընկեր՝  Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Project category
Civil Society and Media
Editorial sections
Armenia