Մամուլի հայտարարություն. ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կայա Կալասը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մայիսի 4-ին Հայաստանում՝ Երևանում ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը ներկա է գտնվելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հանդիպմանը: Ակնկալվում է, որ ժամանումից հետո նա հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ: ԵՔՀ հանդիպմանը կհաջորդի Եվրոպական միություն - Հայաստան առաջին գագաթնաժողովը: ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված առաջնորդների հանդիպմանը, որին մասնակցում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Մայիսի 5-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը կմասնակցի ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։
Նույն օրը ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը կմեկնի Ադրբեջան, որտեղ նա կունենա մի շարք քաղաքական մակարդակով երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասի հանդիպումների տեսալսողական լուսաբանումը կապահովվի EBS-ով և X-ով։