Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն - ՏԱ ծրագիր
Գործողությունների ամփոփ նկարագիր
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝
Բարձրացնել Արդարադատության նախարարության և Համակարգող խորհրդի կարողությունների և համակարգման դերի արդյունավետությունը՝ ձևավորելու մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի և միջազգային պարտավորությունների իրականացման արդյունավետ մեխանիզմներ, չափորոշիչներ, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման համակարգ։
Հզորացնել համապատասխան շահագրգրիռ կողմերի կարողությունները՝ կանխարգելու խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքը, քննչական և իրավակիրառ գործողությունների բարեփոխման, օրենսդրական կարգավորումների, թիրախային վերապատրաստումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողության միջոցով։
Խթանել հակախտրականությունը քարոզչության, իրավական դաշտի ձևավորման, հանրային իրազեկման արշավների և օրենսդրական դրույթների կիրառման կարողությունների զարգացման ճանապարհով։
Աջակցել գենդերային իրավահավասարության արդյունավետ մեխանիզմների կայացմանը, ընտանեկան/գենդերային հիմքով բռնության և ոտնձգության զոհերի պաշտպանության, իրազեկվածության առավել բարձր մակարդակի, շահագրգրիռ կողմերի կարողությունների զարգացման և գենդերային հիմքով բռնության ուղղորդման բազմաոլորտ մեխանիզմի համակարգման միջոցով։
Հզորացնել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը, բարեփոխելով օրենսդրական կարգավորումները՝ զարգացնելու համայնքային աջակցման կենտրոնների աշխատանքը և ծառայություն մատուցողների կարողությունները, ինչպես նաև ուժեղացնել երեխաների իրավունքների մշտադիտարկման և գնահատման մեխանիզմները ։
Տևողությունը՝ 02/08/2017-31/10/2019 (27 ամիս)
Ծրագրի բյուջեն՝ 961,750.85 եվրո
ԵՄ ներդրումը՝ 749,910.00 եվրո
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն
Իրականացնող գործընկերներ` ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ