«Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց Հայաստան» (ՁԵՑ) ծրագիր
Գործողությունների ամփոփ նկարագիր
Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Սկսած 2016 թվականից, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծել է կոնսորցիում, որն այժմ հանդիսանում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հյուրընկալող կառույցը Հայաստանում:
ՁԵՑ Հայաստանի կողմից առաջարկվող ծառայություններն են.
· տեղեկատվության տրամադրում Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, գործարար համագործակցության հնարավորությունների, շուկայի, արտահանման/ներմուծման ընթացակարգերի, սարքավորումների, մատակարարների, ապրանքների գների և ԵՄ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ,
· տեղեկատվության տրամադրում արտերկրյա գործարարներին Հայաստանի գործարար միջավայրի, մրցակցային ոլորտների, ներքին օրենսդրության, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, ինչպես նաև նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ,
· աջակցության ցուցաբերում արտերկրում հուսալի գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցում,
· ՁԵՑ-ի մշտապես թարմացվող համագործակցության հիմնապաշարի միջոցով հայ գործարարների գործարար և տեխնոլոգիական առաջարկների տարածում արտերկրում և համապատասխանաբար, արտասահմանյան գործարար համագործակցության առաջարկների տարածում հայ գործարարների շրջանում,
· աջակցություն նոր տեխնոլոգիաների փոխանցման, գիտական մշակումների զարգացման, համատեղ հետազոտական և փորձարկման աշխատանքների իրականացման, կոմերցիալիզացիայի հարցերում,
· գործարար համագործակցության միջոցառումների կազմակերպում և աջակցություն պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների կազմակերպման հարցում,
· աջակցություն բանակցությունների վարման և համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացներում:
Տևողությունը՝ 01/01/2017 – 31/12/2018 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 268,065.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 160,839.00 եվրո
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն
Իրականացնող գործընկեր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ)