Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացում
Բացման խոսքով հանդես են գալու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Բացման ելույթներից հետո տեղի է ունենալու ճեպազրույց մամուլի ներկայացուցիչների հետ: Դրանից անմիջապես հետո կլինի անակնկալ պարային ներկայացումը (ֆլեշմոբ), որը բաղկացած է լինելու մի քանի եվրոպական և հայկական ազգային պարերից:
Այս բացման արարողությունը և դրան անմիջապես հաջորդող անակնկալ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն հետ համատեղ:
2018թ. հռչհակվել է որպես <Մշակութային ժառանգության եվրոպական տարի>: Հայաստանում այս տարի միջոցառումներն անցկացվում են <Կիսվելու արվեստը> խորագրով սեպտեմբերի 22-ին և 23-ին: Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների մուտքն անվճար է:
Հակիրճ տեղեկատվության Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրեր ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ, իսկ 1999 թվականին այս նախաձեռնությունը դարձավ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ գործողությունը: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:
- Տեսահոլովակ ս.թ. Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մասին - https://drive.google.com/file/d/1K5A76LRb5kkapm2Zi4eCZunRuocggp0n/view
- Պաշտոնական կայք - http://www.europeanheritagedays.com/Home.aspx
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանին (հեռ. +374 91 20 23 87)