• Cyber abstract banner.

Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելություն (ԵՄԳԱ Հայաստան)

Առաջիկա տարիներին Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ Հայաստան) կհամագործակցի Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու շարունակաբար փոփոխվող սպառնալիքների նկատմամբ երկրի դիմակայունությունը ռազմավարական խորհրդատվության, փորձագիտական աջակցության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով։

Օգնելով Հայաստանին ձևավորել ավելի ամուր կարողություններ՝ հիբրիդային սպառնալիքներն ավելի արդյունավետ կանխատեսելու, կանխարգելելու, բացահայտելու և դրանց արձագանքելու համար, Եվրոպական միությունը ներդրում է կատարում ավելի ամուր պետական ինստիտուտների, ազգային ավելի բարձր դիմակայունության և Հայաստանի ժողովրդի համար ավելի անվտանգ ու ապահով ապագայի ձևավորման գործում։