THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

«Կովկասյան Էլեկտրահաղորդման Ցանց» ծրագիր

06.10.2016
Teaser

«Կովկասյան Էլեկտրահաղորդման Ցանց» ծրագրի (փուլ 1) նպատակն է Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը միացնելով՝ ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջպետական փոխանակում հարավային Կովկասի տարածաշրջանում: Ծրագիրը նախատեսում է էներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրում Հարավային Կովկասում, ինչպես նաև՝ Իրանի և Ռուսաստանի հետ: Այն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը:

Text

Համառոտ նկարագիր

Էներգետիկ համակարգը կայուն տնտեսական զարգացման խթանման կարևորագույն գործոնն է: Ողջամիտ գներով հուսալի և անվտանգ էներգիայի ապահովումը ներդրումների ներգրավման նախադրյալներից մեկն է: Այն նաև խրախուսում է մարդկանց հիմնել իրենց սեփական բիզնեսը, որն արդյունքում հանգեցնում է աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև՝ անուղղակիորեն աղքատության մակարդակի նվազեցմանը: Բացի այդ, կայուն և մատչելի էլեկտրաէներգիայի մատակարարումը բարելավում է բնակչության կենսամակարդակը՝ ավելի հասանելի դարձնելով մուտքը դեպի հիմնական ծառայությունները՝ առողջապահություն, կրթություն և այլն: Ներկայումս, Հայաստանում և Վրաստանում էլեկտրաէներգիայի լարման տարբեր մակարդակները պետք է սինխրոնիզացվեն, որպեսզի տեխնիկապես հնարավոր լինի իրականացնել տարածաշրջանային միջպետական էլեկտրաէներգիայի տեղափոխումը: Հուսալի էլեկտրաէներգիայի տեղափոխումը հնարավոր չէ առանց երկու երկրների միջև լարման մակարդակների սինխրոնիզացման: Ցանցի սինխրոնիզացմանը կարելի է հասնել Հայաստանում Բարձր Լարման Հաստատուն Հոսանքի (ԲԼՀՀ) փոխակերպիչ կայանի կառուցման միջոցով: Ծրագիրը կֆինանսավորի այս առանձնահատուկ ենթակայանի կառուցումը, ինչպես նաև՝ համապատասխան էլեկտրահաղորդման գծերի և այլ ենթակայանների վերանորոգումը և կառուցումը՝ հարավային Կովկասում հուսալի տարածաշրջանային էլեկտրաէներգիայի տեղափոխումը հնարավոր դարձնելու համար:

Վերոնշյալ տեխնիկական ներդրումների հետ միասին՝ ծրագրի գործընկեր «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ն՝ ծրագրի բարեհաջող իրականացումն ապահովելու նպատակով կստանա տեխնիկական աջակցություն:

Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվող աջակցությունը ոչ միայն կապահովի ամբողջ ֆինանսավորումը, այլ նաև դրական տնտեսական ազդեցություն կունենա ծրագրի վրա: Հատկացված միջոցները կերաշխավորեն, որ էներգետիկ ենթակառուցվածքներում խոշոր ներդրումների շնորհիվ՝ հայ սպառողների համար, պոտենցիալ պահանջվող վերջնական օգտագործողների սակագնի բարձրացումները սահմանափակ կլինեն: Հետևաբար, Եվրոպական միության աջակցությունը Հարևանության ներդրումային գործիքի միջոցով  նպաստում է, որպեսզի էներգետիկ համակարգը դառնա ավելի մատչելի, հատկապես հասարակության ավելի աղքատ խավերի համար:

Ամփոփ գործողություններ

Եվրոպական միության աջակցությունը Հարևանության ներդրումային գործիքի միջոցով կապահովի ֆինանսավորման հետևյալ միջոցները և որպես արդյունք՝ դրական տնտեսական ազդեցություն կունենա ծրագրի վրա: Արդյունքում, հանգեցնելով հայ սպառողների համար, պոտենցիալ պահանջվող վերջնական օգտագործողների սակագնի բարձրացումների սահմանափակմանը՝ ներդրումներն այդպիսով կնպաստեն էներգիայի մատչելիությանը, հատկապես հասարակության ավելի աղքատ խավերի համար:

  • Բարձր Լարման Հաստատուն Հոսանքի (ԲԼՀՀ) փոխակերպիչ կայանի կառուցում (նախատեսված դրվածքային հզորությունը 350 ՄՎտ):
  • էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների վերանորոգում և կառուցում (մոտ 43 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 350 ՄՎտ դրվածքային հզորությամբ ենթակայան):
  • Տեխնիկական աջակցություն Էներգետիկ ոլորտի զարգացումների համար, որոնք  իրավական տեսանկյունից անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի միջպետական տեղափոխումն ապահովելու համար, ինչպիսիք են՝ թափանցիկ և էլեկտրաէներգիայի շուկայական հստակ օրենքները և սակագների մեթոդաբանությունները:

 

Տևողությունը՝        29/12/2015 – 29/12/2020 (60 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  188 200 000.00 եվրո

Եվրոպական միության ներդրումը՝ 10 000 000.00 եվրո

Վայրը՝  Այրում, Ալավերդի, Երևան

Իրականացնող գործընկեր՝ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ

Project category
Energy
Editorial sections
Armenia