THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական միության մշակույթի, կրթության, երիտասարդության եւ քաղաքացիության հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը ողջունում է Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին

20.03.2018
Teaser

Եվրոպական միության մշակույթի, կրթության, երիտասարդության եւ քաղաքացիության հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը ողջունում է Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին

Text

Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Բրյուսելում կստորագրեն  «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

«Ինձ համար շատ ողջունելի է մշակույթի միջոցով Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նոր հնարավորությունը: Համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է «Եվրոպական միության միջազգային մշակութային հարաբերությունների ռազմավարության» կատարման կոնկրետ արդյունքներից մեկը: Այն նաև կարեւորագույն ձեռքբերում է Արեւելյան գործընկերության հզորացման տեսանկյունից, քանի որ Հայաստանը Արեւելյան գործընկերության չորրորդ երկիրն է, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից հետո, որը միանում է  «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Ուրախ եմ, որ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա ընթացքում մեզ հնարավորություն է ընձեռվում կառուցել կամուրջներ՝ նպաստելով մշակութային ընդհանուր ժառանգության իրազեկման բարձրացմանը՝ աշխարհամասի ողջ երկայնքով:»

Համաձայնագիրը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի կողմից, որից հետո  Հայաստանն իրավասու կլինի հայտ ներկացնել 2018  թվականին «Ստեղծագործ Եվրոպա»  ծրագրի կողմից հայտարարվող հայտամրցույթների հրավերներին: Եվրոպական հանձնաժողովի «Ստեղծագործ Եվրոպա»  ծրագիրը նպաստում է մշակութային բազմազանությանը  եւ ստեղծարար ոլորտների մրցունակության բարձրացմանը: Ծրագիրը խրախուսում է  Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ ընգրկված երկրների մասնակցությունը:  Հայաստանը միանում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին եւ «Միջոլորտային հարթակին»: Համաձայնագիրը կարեւոր քայլ է նաև 2017 թ. նոյեմբերին ստորագրված «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» համատեքստում:

Ստորագրման արարողությունից առաջ տեղի կունենա հանձնակատար Նավրչիչի եւ նախարար Ամիրյանի երկկողմ հանդիպումը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար.

Նատալի Վանդշտատ - հեռ .: +32 229 67083,

Ջոզեֆ Վալդշտեյն - հեռ.` +32 229 56184

Կարգ
Press releases
Տեղակայումը

Բրյուսել

Editorial sections
Armenia